Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով դեկտեմբերի 25-ին, ժամը 18:00-ից Երևանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ իրականացնելիս ու փողոցներ փակելիս բերման է ենթարկվել 28 քաղաքացի։
Նշենք, որ քաղաքացիները փակել էին Երեւան քաղաքի մի քանի փողոցներ, մասնավորապես, Բաղրամյան պողոտան, Աբովյանի պուրակը, Մյասնիկյանն պողոտան եւ Սայաթ-Նովա խաչմերուկը։