Չորեքշաբթի, Ապրիլի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր արխիվից. Դատարանը վճռեց` տարածքից հեռացնելու արտոնություն տալ քաղաքային իշխանություններին

10/05/2022
- Նորություններ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 20-04-2018

Հայոց ցեղասպանության մի նոր հուշարձան` 200 կգ կշռող 1, 5 մետրանոց մետաղյա բուրգը, որի ծայրին խորհրդանշական նուռ է, եւ որի վրա փորագրված «Այս ցավը բոլորինս է», կարդացվում է 4 լեզվովՙ հայերեն, գերմաներեն, թուրքերեն, անգլերեն, կիրակի` ապրիլի 15-ի միջօրեին հայտնվեց Քյոլնի ամենակենտրոնումՙ Հռենոսի ջրերին դիմահար Հայնրիխ Բյոլ հրապարակում, որ Մայր տաճարի, Ֆիլհարմոնիայի, Լյուդվիգ թանգարանի խաչման վայրում է, եւ խորհրդանշական է նաեւ այնքանով, որ Հայոց ցեղասպանության այս հուշակոթողը վեր է հառնում Օսմանյան կայսրության դաշնակից Գերմանիայի Վիլհելմ Երկրորդ կայսեր ձիարձանի հարեւանությամբ: Հայոց ողբերգական պատմության մեջ տխրահռչակ այս գործչի քարե ներկայությունը քաղաքի այս վայրում անհողդողդ է, քաղաքային իշխանությունները թույլ կտա՞ն նրա կողքին հիշատակել իր գիտությամբ, նաեւ իր հրամանով արտոնություն ստացած մի ժողովրդի բնաջնջման փաստը խորհրդանշող հուշարձանը եւս, որ կերտել են գերմանացի արվեստագետներ Շտեֆան Քայզերը եւ Մաքս Շոլցը (Stefan Kaiser und Max Scholz):

Հինգշաբթի` ապրիլի 19-ի հետմիջօրեին առցանց «Ցայթը», afp գործակալությանը հղումով, ծանուցեց դատարանի որոշումըՙ «քաղաքային իշխանությունները կարող են արտոնություն չստացած Քյոլնի Մայր տաճարի հարեւանությամբ տեղադրված հուշարձանը հեռացնել տարածքից»: Սա իհարկե չի նշանակում, թե այն այլ վայրում տեղադրելու արտոնություն չի ստանա: Բայց դեպքերից առաջ չընկնելով, իրազեկենք այն, ինչի ականատեսն արդեն եղել ենք, ինչի մասին կիրակի օրվանից ի վեր գրում են տեղական լրատվամիջոցները:

«Հիշելով ցեղասպանությունը» նախաձեռնության հեղինակները հուշարձանի համար նախնական արտոնություն չէին ստացել, քաղաքային իշխանությունների համար միանգամայն անակնկալ այս քայլը գաղտնի է պահվել նաեւ հայ հանրությունից, համայնքային առանձին գործիչներ անշուշտ նախաձեռնող խմբում են:

Երկուշաբթի քաղաքային իշխանությունները հայտարարել էին, թե ապամոնտաժելու են հուշարձանը, բայց ստիպված եղան հրաժարվել նախօրոք հնչեցրած իրենց մտադրությունից, քանի որ երեքշաբթի օրը` ապրիլի 17- ին կազմակերպիչները վարչական դատարանում բողոքարկման դիմում էին ներկայացրել, ինչը պսակվել էր հաջողությամբ` դիմումն ընդունվել էր` հուշարձանն առժամանակ կմնա նույն վայրում: Ըստ տեղական լրատվամիջոցների, քաղաքապետարանի մամուլի բաժնից իրենց փոխանցել են, թե հուշարձանը կմնա այնքան ժամանակ, քանի դեռ դատարանը վճիռ չի հրապարակել: Պարզաբանում կստանանք ամենայն հավանականությամբ գալիք շաբաթասկզբին, ծանուցում է գերմանական մամուլը: Մեր կարծիքով սակայն, այդ որոշումը կարող էր հետաձգվել նաեւ` ապրիլի 24-յան շաբաթը հագեցած է հույզերով, քաղաքական գործիչները հրավիրված են հիշատակի, ոգեկոչման արարողություններին, համայնքային գործիչները, նախաձեռնող խմբի անդամները կոչ էին անում ապրիլի 24-ին այցելել եւ առատ ծաղիկներ դնել նաեւ ու հենց ա՛յդ հուշարձանին: Դատարանի որոշումը սակայն փոփոխություններ կմտցնի Քյոլնի ապրիլ 24-յան միջոցառումների օրակարգում:

Քաղաքային իշխանությունները նախաձեռնող խմբին հիշեցրել են, թե իրենք ընդառաջել են քյոլնաբնակ հայերի ցանկությանը. 2017- ի մարտի 13- ի նիստում մեծամասնության որոշմամբ արտոնվեց եւ Լեհմբախեր վեգ հասցեում գտնվող գերեզմանոցում նոյեմբերի 18- ին կանգնեցվեց եւ օրհնվեց «1915- 16-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին» մակագրությամբ խաչքարը:

Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը (ԳԿԽ) ողջունելով կազմակերպիչների արարքը, իր գրավոր սատարումն է հայտնելՙ նշելով, թե այն բխում է 2016 թվականի հունիսի 2-ի Բունդեսթագիՙ Հայոց եւ օսմանյան կայսրության այլ ժողովուրդների ցեղասպանության որոշման ոգուց: Սա 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու, պատմության առերեսմանն ուղղված, հանրության ուշադրությունը հրավիրելու խաղաղ փորձ է, մամլո հաղորդագրության մեջ հիմնավորել է ԳԿԽ-ը: Գերմանիայի օրենսդիր մարմնի որոշման նպատակը առերեսումն ու հաշտեցումն է, հետեւաբարՙ յուրաքանչյուր խաղաղ նախաձեռնություն այս համատեքստում ողջունելի է, գրում է ԳԿԽ-ի ատենապետ Շավարշ Հովասափյանը` հորդորելով քաղաքային իշխանություններին Քյոլնին նվիրաբերված այս խորհրդանշական ժեստն ընդունել, հուշարձանի տեղադրման համար հանրային համապատասխան վայր հատկացնելով:

Հուշարձանի վրա փորագրված տեքստը հուշում է նաեւ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Հայոց ցեղասպանության իրագործման մեջ կայզերական Գերմանիայի համապատասխանատվության մասին, ըստ DPA-ի լրատվության իրազեկում է նախաձեռնող մարմնի խոսնակ Ալբրեխտ Քիիզերը: Գերմանիայում ճանաչված լրագրող Գյունթեր Վալլրաֆն էլ կոչ է արել քաղաքային իշխանություններին ապամոնտաժման նախնական մտադրությունից հրաժարվել` հույս հայտնելով, թե վերջիններս թուրքական լոբբիի ազդեցության տակ չեն ճկվի: Հուշարձանն այդ վայրում տեղադրելու նախաձեռնողներից են գիտնական Միշա Բրումլիքը , քյոլնաբնակ գրող Դողան Աքհանլին: «Այս հուշարձանը շատ կարեւոր է, այդ պատճառով էլ այստեղ պիտի մնա», թուրք գրողի խոսքն են փոխանցում գերմանացի մեր գործընկերները: Նրանցից «Էքսպրեսսի» հոդվածագիրը ընդգծում է նաեւ, թե նախաձեռնող խումբը քաղաքային իշխանություններից պահանջում է` նախ ապամոնտաժել հանրային տարբեր վայրերում ու փողոցներում նախկինում ապօրեն տեղադրված արձաններն ու այլ առարկաներ: Երեկ` ապրիլի 19- ին կաթոլիկական լրատվական ծառայությունը ծանուցեց, թե հուշարձանը տեղադրման վայրում թողնելու կամՙ դրա ոգուն արժանավայել այլ վայրում արտոնելու որոշման համակիրների թիվն ավելանում է: Քյոլնի քաղաքագլուխ Հենրիետտե Ռեքերին բաց նամակով են դիմել Քյոլնի եւ հարակից շրջանների ավետարանական եկեղեցիների միության ղեկավար Ռոլֆ Դոմնինգը եւ Քյոլնի Մելանխթոն ակադեմիայի ղեկավար Մարտին Բոքը:

Հուշարձանի ճակատագրի մասին` մեր առաջիկա հրապարակումներում:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Քյոլն, Գերմանիա

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 20-04-2018

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԻ նախարարը հանձնարարել է զվարճանքի կենտրոններում կարուսելների և այլ ատրակցիոնների փորձաքննություն իրականացնելիս առավելագույն զգոնություն ցուցաբերել

Հաջորդ գրառումը

Մեր արխիվից. ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՐ ՍԻՄՎՈԼԸ` ԱՆԻՎՆԵՐԻ ՎՐԱ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Այս պահի դրությամբ Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում ընկերությունը չի հայտնաբերել. Վեոլիա Ջուր

22/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապրիլի 24-ի առիթով հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը

22/04/2026
Միջազգային

Սատանիզմը ծաղկում է Արևմուտքում. Լավրով

22/04/2026
Նորություններ

Բժիշկները կոչ են անում չօգտվել ծորակի ջրից կամ խմել եռացրած վիճակում. հաղորդագրություն

22/04/2026
Հաջորդ գրառումը

Մեր արխիվից. ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՐ ՍԻՄՎՈԼԸ` ԱՆԻՎՆԵՐԻ ՎՐԱ

Ամենաշատ ընթերցվածը

OLYMPUS DIGITAL CAMERA
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությանը կցված Հ1-ը կրճատել է Ցեղասպանության զոհերի հիշատակի երթի հեռարձակման ժամանակահատվածը. Նարինե Մկրտչյան

22/04/2026

Իշխանությանը կցված Հ1-ը կրճատել է Ցեղասպանության զոհերի հիշատակի երթի հեռարձակման ժամանակահատվածը։ Այս ամենն ինձ վերադարձրեց իմ ուսանողական տարիները։ 1984 կամ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախցի Արամը Հայաստանը կներկայացնի Աշխարհի և Եվրոպայի շախմատի առաջնություններում

21/04/2026

Արցախցի Արմինե Մոսիյանի որդին Հայաստանը ներկայացնելու է Աշխարհի և Եվրոպայի շախմատի առաջնություններում:  Շախմատի ակադեմիայում ապրիլի 11-20-ը Հայաստանի պատանիների եզրափակիչ առաջնությանը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական