Ինչպես արդեն հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, դատական իշխանության մի շարք ներկայացուցիչների բնակարաններում և աշխատասենյակներում խուզարկություններ են իրականացվել։
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ խուզարկություններ են իրականացվում դատավորներ Արգիշտի Ղազարյանի, Մհեր Պետրոսյանի և Լուսինե Բոյաջյանի աշխատասենյակներում։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Վարչական դատարանի նախկին նախագահ Արգիշտի Ղազարյանը բերման է ենթարկվել։ Ղազարյանի աշխատասենյակում խուզարկության դեպքով ձերբակալված փաստաբանը Արմեն Օհանյանն է։
Հակակոռուպցիոն կոմիտեից այս առնչությամբ նշել են, որ նախաքննության շահերից ելնելով՝ մանրամասներ առայժմ չեն հայտնելու։
Կառույցից ավելի վաղ պարզաբանել էին, որ խուզարկություններն իրականացվել են՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։