Մեր փաստաբանական թիմն այժմ հետաքննում է վերջին օրերին ակտիվացած «սև PR»-ի և առցանց արշավների թուրքական հետքը:
Մենք ուսումնասիրում ենք՝ արդյոք ԵՄ ֆինանսական միջոցներն ուղղվե՞լ են Թուրքիա՝ Հայաստանի ընտրական գործընթացներին միջամտելու նպատակով:
Մենք հավասարապես դատապարտում ենք ցանկացած արտաքին միջամտություն՝ լինի դա ԵՄ-ից, Ռուսաստանից, թե ԱՄՆ-ից: Մենք ցանկանում ենք, որ Հայաստանում անցկացվեն ազատ և արդար ընտրություններ:
ՀՀ իշխանությունների հերթական բացահայտ սուտն ու հուսահատ «սև PR»-ը. Ընտրական մանիպուլյացիաների և իրենց ավտորիտար գործելաոճի բացահայտումից սարսափած՝ իշխանական քարոզչամիջոցներն անցել են անձնական վարկաբեկման էժանագին մեթոդներին ու սկսել են իմ անցյալի վերաբերյալ հեքիաթներ հորինել։
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ես երբևէ որևէ առնչություն, կարգավիճակ կամ համագործակցություն չեմ ունեցել պարոն Էփշտեյնի հետ։
Այս խղճուկ հորինվածքի միակ նպատակը մեկն է՝ շեղել հանրության ուշադրությունը Հայաստանի ընտրություններին արտաքին միջամտությունների վերաբերյալ մեր փաստաբանական թիմի հետաքննությունից։ Բայց իզուր են փորձում. մեզ կեղծիքով չեն լռեցնի։
Ռոբերտ Ամստերդամ
Միջազգային իրավաբան, Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր








