Ադրբեջանի հիմնական օրակարգն այն է, որ Արցախի հիմնախնդիրն իրենց երևակայության մեջ փակված է, և եթե հայկական կողմը դա չի հերքում, ուրեմն կապիտուլյանտը նրանց համար լավ բառ է։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Հարցին՝ արդյոք նոր ստորագրվող գործարքը կանխել հնարավո՞ր է, Հայկ Մամիջանյանն ասաց, որ հնարավոր է համարում ցանկացած հակապետական դրսևորման դեմ պայքարը հաջողությամբ ավարտվի, եթե բոլոր հայերնակիցները ոտքի կանգնեն, իսկ ընդդիմադիր քաղաքական ուժերի իրական օրակարգը լինի ոչ թե այս կամ այն փոքր խնդիրը, այլ հակահայկական որոշումների չեղարկումը։
«Ինչպես հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, մենք պատրաստ ենք այդ թվում միայն փողոցային գործիքների կիրառմամբ պայքարել կապիտուլյանտների դեմ։ Մենք այդ պայքարը կսկսենք։ Սպասում ենք քաղաքացիները գան ու մեր կողքին կանգնեն»,-նշեց Հայկ Մամիջանյանը։
Դիտարկմանը, որ նախորդ անգամ մեծաթիվ մարդիկ չկանգնեցին իրենց կողքին, հիմա ինչու՞ պետք է կանգնեն, պատգամավորը նկատեց՝ իշխանափոխություն չեղավ նաև այն պատճառով, որ իշխանության բերած կեղծ օրակարգը՝ արտահերթ ընտրությունները դարձան քաղաքական օրակարգ։
«Ինչ վերաբերում է մեծաթիվ զանգվածին, ապա չկա բանաձև որը հաշվում է դա, բայց Հայրենիքի փրկության շարժումը գրանցել էր որոշ հաջողություններ։ Վստահ եմ՝ դավաճանների համար առնվազն նույն վախի մթնոլորտը վերականգնել հնարավոր է»,-ասաց Հայկ Մամիջանյանը։
Աղբյուր` Փաստինֆո