Հինգշաբթի, Հունիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դաշնակցական Պատիժը

12/07/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը հայ իրականութեան մէջ ծանօթ է իբրեւ խստապահանջ եւ կարգապահ կառոյց: Իսկ այդ կարգապահութեան սահմանները ճշտուած են Հ.Յ.Դ. Կազմակերպական Կանոններով, աւելի ճշգրիտ՝ Կազմակերպական Կանոններու Կարգապահական բաժնին մէջ, ուր կանոնազանց ընթացքներուն համար նախատեսուած են կարգապահական տնօրինումներ, այլ խօսքով՝ դաշնակցական պատիժներ:

Պատիժ բառը կրնայ ոմանց համար դաժան հնչել, եթէ չեն գիտեր դաշնակցական պատիժի էութիւնն ու իմաստը: Ի տարբերութիւն այլ պատժական տնօրինումներու՝ Դաշնակցութեան տնօրինած պատիժը ունի դաստիարակչական բնոյթ, եւ երբեք չունի հալածանքի ու ատելութեան բաղադրիչներ: Այս իսկ պատճառով, տիպար դաշնակցականին համար պատիժի տնօրինումը ինքնասրբագրութեան կոչ մըն է: Այս գիտակցութեամբ մօտենալով՝ դաշնակցականը իր նկատմամբ եղած պատժական տնօրինումը պէտք չէ ընկալէ իբրեւ հաշուեյարդար կամ հալածանք: Դաշնակցական պատիժի տրամաբանութիւնը կազմակերպական կեանքէն մեկուսացնելն է, ինքնասրբագրման մասին մտածել տալու համար: Ուստի, մեկուսացուած ու կարգապահական տնօրինման ենթարկուած անհատը ինքնասրբագրումով կը վերագտնէ դաշնակցականի իր կարգավիճակը, դարձեալ կանոնագրով ճշտուած կարգով:

Կը պատմուի, թէ Լիբանան ապրած տարիներուն, Հ.Յ.Դ. Կանոնագրի մեծագոյն գիտակ Նիկոլ Աղբալեանի նկատմամբ մարմիններէն մին պատիժ տնօրինած է: Վաստակաւոր դաշնակցականին շուրջ կը հաւաքուին զայրացած երիտասարդ ընկերներ եւ կ’ըսեն, թէ ընկե՛ր Աղբալեան բողոքեցէ’ք, անարդար է այս պատիժը: Աղբալեան իրեն յատուկ ծանրութեամբ երիտասարդներուն կը պատասխանէ ըսելով. «Արդար պատիժները ամէն մարդ կրնայ տանիլ, իսկական դաշնակցականը ա՛յն է, որ անարդար պատիժներն ալ կրնայ տանիլ»:

Այսուհանդերձ, Դաշնակցութիւնը բծախնդրութեամբ կը մօտենայ պատժական տնօրինումներու հարցին, եւ ճիշտ ատոր համար, ի տարբերութիւն այլ որոշումներու, պատժական որոշումները կրնան առնուիլ միայն երկու-երրորդով:

Ընդունուած կարգ է նաեւ, որ պատիժի ենթարկուած ընկերոջ հետ բոլոր տեսակի կապերը, կազմակերպական կեանքի քննարկումները կը դադրին, ոչ թէ իբրեւ ատելութեան եւ քինախնդրութեան արտայայտութիւն, այլ իբրեւ զրկանք դաշնակցական ընկերական միջավայրէն ու մթնոլորտէն, որ պիտի նպաստէ ենթակայի ինքնասրբագրման ու կազմակերպական կեանքի վերադարձին:

Այստեղ հարց կը ծագի, իսկ եթէ՞ ենթական ինքնասրբագրման ճիգ չընէ եւ շարունակէ իր կանոնազանց ընթացքը: Այս պարագային, ենթական ընդմիշտ զրկուած կ’ըլլայ ընկերական միջավայրէն ու մթնոլորտէն: Հաւանաբար ան կրնայ մնալ դաշնակցականամիտ, Դաշնակցութեան գաղափարներուն ու սկզբունքներուն կրողը, բայց անատակ Դաշնակցութեան շարքերուն մաս կազմելու եւ անոր կազմակերպական կեանքին մասնակից դառնալու: Աղբալեանի օրինակով՝ պատժական տնօրինումի մը նոյնիսկ «անարդար» նկատելը, իրական դաշնակցականի մը բարոյական իրաւունք չի տար սուր ճօճելու եւ ինքնասրբագրման ուղին մերժելու, եթէ զինք առաջնորդողը դաշնակցականութիւնն է: Իսկ եթէ ուղեցոյցը դաշնակցականութիւնը չէ, ապա ենթակային դաշնակցականամտութիւնը, գաղափարներն ու սկզբունքները կրելը չեն կրնար փրկել դաշնակցականի իր պատկանելիութիւնը եւ շատ յաճախ զինք կը մօտեցնեն հակադաշնակցականութեան: Իսկ այդ պարագային, դաշնակցական պատիժի ընկերական ու դաստիարակիչ հանգամանքները տեղ չունին:

Խաժակ Մկրտիչեան

Օրակարգ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Գեղարքունիք» ջոկատն առաջնագծում չի եղել և որևէ մարտական առաջադրանք չի կատարել․ ՊՆ

Հաջորդ գրառումը

Դիերը պարկերի մեջ, դիահերձարանի գետնին. գարշահոտ, որդերը վխտում էին, իսկ մեղավորները պատժված չեն. գործը դատարանում է

Համանման Հոդվածներ

Նորություններ

Աշխարհում շատ քիչ տեղերում է, որ էլցանցերը բացառապես մասնավոր են. մեր պատակը ՀԷՑ-ը պետականացնելն է. Արման Եղոյան

19/06/2025
Նորություններ

Կոտրել են ընդդիմադիր պատգամավորի մեքենայի դիմապակին ու հայելիները

19/06/2025
Միջազգային

Իսրայելի ԶՈւ-ին հանձնարարվել է թիրախավորել Թեհրանի ռազմավարական նշանակետերը և կառավարական շենքերը. Կաց

19/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ճկռալով ավարտում է առաքելությունը. Վլադիմիր Մարտիրոսյան

19/06/2025
Հաջորդ գրառումը

Դիերը պարկերի մեջ, դիահերձարանի գետնին. գարշահոտ, որդերը վխտում էին, իսկ մեղավորները պատժված չեն. գործը դատարանում է

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Աշխարհում շատ քիչ տեղերում է, որ էլցանցերը բացառապես մասնավոր են. մեր պատակը ՀԷՑ-ը պետականացնելն է. Արման Եղոյան

19/06/2025

Ընդհանրապես աշխարհում շատ քիչ տեղերում է, ինչքան որ ես գիտեմ, որ էլեկտրաբաշխիչ ցանցերը բացառապես մասնավոր են։ Ամենաշատը այդպիսի հինգ երկիր...

ԿարդալDetails

Կոտրել են ընդդիմադիր պատգամավորի մեքենայի դիմապակին ու հայելիները

19/06/2025

Իսրայելի ԶՈւ-ին հանձնարարվել է թիրախավորել Թեհրանի ռազմավարական նշանակետերը և կառավարական շենքերը. Կաց

19/06/2025

Փաշինյանը ճկռալով ավարտում է առաքելությունը. Վլադիմիր Մարտիրոսյան

19/06/2025

Սերժ Սարգսյանի մարդը Ստամբուլում․ ինչու՞ է նա վստահելի նաև Փաշինյանի համար․ Politik.am

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական