Չորեքշաբթի, Հունիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դանիել Լոզակովիչ. «Արմենիա» փառատոնի շրջանակում արված է ամեն ինչ՝ լավագույնս ներկայանալու համար»

12/10/2021
- Մշակութային, Մշակույթ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մամուլի հաղորդագրություն

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, ջութակահար Դանիել Լոզակովիչի և դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի կողմից հայ հանդիսատեսին ներկայացվեցին Պյոտր Չայկովսկու «Ռոմեո և Ջուլիետ» նախերգանք-ֆանտազիան, Կամիլ Սեն-Սանսի Ջութակի թիվ 3 կոնցերտը և «Մահվան պարը»։

Կատարումներն ընդունվեցին մեծ ոգևորությամբ ու բուռն ծափողջույններով։ Հայ հանդիսատեսը ծանոթ է երիտասարդ սերնդի տաղանդաշատ ջութակահար Դանիել Լոզակովիչի կատարողական վարպետության հետ։ Նա երկրորդ անգամ է Հայաստանում։ Երիտասարդ ջութակահարը ելույթներ է ունենում այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են Բոստոնի սիմֆոնիկ, Ֆրանսիայի ազգային, Ֆրանսիական ռադիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբերը, Գյուլբենկյանի անվան նվագախումբը, Տորոնտոյի սիմֆոնիկ նվագախումբը և այլն: Իր 15-ամյակը լրանալուց հետո նա բացառիկ պայմանագիր է կնքել «Deutsche Grammophon»-ի հետ 2016 թվականին՝ դառնալով «Deutsche Grammophon»-ի արվեստագետների համայնքի ամենաերիտասարդ անդամը: Դանիել Լոզակովիչը նշում է, որ սիրում է հայկական մշակույթը, Հայաստանն ու հայերին։ Նա բարձր է գնահատում «Արմենիա» միջազգային փառատոնի կազմակերպվածությունը։ Ընդգծում է, որ նման մասշտաբի, համերգների նման խտություն ունեցող երաժշտական միջոցառում կազմակերպելը բավականին բարդ է։ «Այն, ինչ անհրաժեշտ է երաժիշտներին լավագույնս ներկայանալու համար, արված է փառատոնի շրջանակում»,- խոստովանում է ջութակահարը։

Մեծ ընդունելության արժանացավ նաև իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն, ում արվեստին հայաստանում քաջ ծանոթ են, և ամեն անգամ մեծ սիրով է ընդունվում նրա բեմելը։ Մաեստրո Մարչիանոն նշում է, որ միշտ հաճելի է բեմ բարձրանալ Հայաստանում, հանդիպել հայ ունկնդրի հետ։ Ըստ նրա՝ Երևանում հանդիսատեսը ջերմ է, որից միշտ դրական ազդակներ ու էներգիա է ստանում։

Դիրիժոր Մարչիանոն նույնպես շեշտում է կազմակերպիչների՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի (EUFSC) մեծ ջանքերը «Արմենիա» միջազգային փառատոնը կյանքի կոչելու գործում։ Ըստ նրա՝ վերջիններս հսկայական աշխատանք են կատարել՝ երաժշտական այս միջոցառման շնորհիվ ներկայացնելով բարձրակարգ երաժշտություն, բազմազան համերգային ծրագրեր և աշխարհում մեծ հեղինակություն վայելող երաժիշտների։

Նշենք, որ «Արմենիա» միջազգային փառատոնի կազմակերպմանն աջակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Մինչև հոկտեմբերի 29-ը փառատոնը երաժշտասերներին հրավիրում է ունկնդրելու սիմֆոնիկ և կամերային համերգներ՝ մեծանուն երաժիշտների մասնակցությամբ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքերենով հրատարակվել է Թալեաթ փաշայի մասին աղմկահարույց գիրքը

Հաջորդ գրառումը

Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Ռումինիայից

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ես կոչ եմ անում Եկեղեցիների համաշխարհային խորհրդին չաջակցել Հայ եկեղեցու սադրիչ, ռևանշիստական ​​քարոզչությանը. Փաշազադե

11/06/2025
Նորություններ

Պատկերացնում ենք, որ իմպիչմենթի գործընթացը հնարավոր է բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում. Սաղաթելյան

11/06/2025
Նորություններ

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան

11/06/2025
Նորություններ

«Զվարթնոց» օդանավակայան ընդամենը 1500-2000 հոգի էր գնացել. Դավիթ Խուդաթյան

11/06/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Ռումինիայից

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ես կոչ եմ անում Եկեղեցիների համաշխարհային խորհրդին չաջակցել Հայ եկեղեցու սադրիչ, ռևանշիստական ​​քարոզչությանը. Փաշազադե

11/06/2025

Կովկասի մուսուլմանների վարչության  նախագահ Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն բողոքի նամակ է հղել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյին: Փաշազադեն...

ԿարդալDetails

Պատկերացնում ենք, որ իմպիչմենթի գործընթացը հնարավոր է բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում. Սաղաթելյան

11/06/2025

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան

11/06/2025

«Զվարթնոց» օդանավակայան ընդամենը 1500-2000 հոգի էր գնացել. Դավիթ Խուդաթյան

11/06/2025

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական