Մուտացիայի ենթարկված կորոնավիրուսի տարածումից խուսափելու համար Դանիայում գտնվող բոլոր ջրաքիսները ոչնչացնելու Դանիայի կառավարության որոշումը հակասական արձագանքներ է առաջացրել աշխարհում: Այս միջոցառման դեմ ակցիա է անցկացվել Մոսկվայում Դանիայի դեսպանատան մոտ:
Ի դեպ, հենց ջրաքիսների վրա են Ռուսաստանում անցկացվելու կենդանիների համար COVID-19-ի պատվաստանյութի կլինիկական փորձարկումները: Նախակլինիկական հետազոտությունները հաջող են անցել: