Մայիսի 6-ին` ժամը 4։22-ին, հաղորդում է ստացվել, որ մայրաքաղաքի Մկրտիչ Սեդրակյան փողոցում՝ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջը պատկանող մեքենան այրվում է։
Գույքի դիտավորյալ վնասման դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ, հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։
ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողների անհետաձգելի, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 7-ին հանցանքը կատարելու անմիջական կասկածի հիմքով ձերբակալվել է մեկ անձ։ Նա ներկայացվել է նախաքննական մարմին։ Միջոցառումները շարունակվում են։








