Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գումարելիների տեղափոխությունից… ոչինչ չի փոխվում. ամբողջ իշխանական թիմն է ձախողված. «Փաստ»

03/07/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է . «Եթե նշենք, որ Հայաստանում պետական կառավարման համակարգը կազմաքանդված վիճակում է, նորություն ասած չենք լինի։ Ավելին, դա շատ մեղմ բնութագիր կլինի: Նույնիսկ ամենասովորական ընթացիկ խնդիրները, ինչպես, օրինակ՝ ոռոգման ջրի ապահովման հարցը, ցույց տվեցին, որ քաղաքացիները մեծ հաշվով միայնակ են իրենց հուզող հարցերը լուծելու խնդրում։ Իսկ իշխանություններն իրենց անգործությունը միշտ էլ կարող են արդարացնել մեղավորներ կամ քավության նոխազներ փնտրելով։ Նույնը վերաբերում է նաև պատերազմի ընթացքում կրած խայտառակ պարտությանը, դրա համար մեղավոր են զինվորականները, կամավորականները, նախկինները, բայց ոչ մի դեպքում՝ իշխանությունները։

Եվ պետք չէ զարմանալ, որ այսպիսի իրավիճակի արդյունքում է, որ պետությունը հայտնվել է արդեն իր սուբյեկտայնությունը կորցնելու եզրին, երբ անգամ ի վիճակի չէ ապահովել սեփական անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունը։ Դրա համար էլ մեր սահմանները գործնականում անպաշտպան են մնացել, և թշնամին երբ ցանկանում, ներխուժում է ՀՀ ինքնիշխան տարածք։ Իսկ շատ դեպքերում հենց կամավորականներն ու հովիվներն են իրենց վրա վերցնում պետության պարտականությունները և անձամբ են բանակցում թշնամու ներկայացուցիչների հետ։ Սրանք օրինակներ են: Ձախողումն ու ավերը պետական կառավարման բոլոր ոլորտներում են՝ արտաքին քաղաքականությունից մինչև առողջապահություն ու կրթություն: Ու այս ամենից հետո իշխանությունները դեռ համարձակվում են խոսել նոր բարեփոխումներ նախաձեռնելուց, այն էլ՝ ճոխ հայտարարություններով, թե իբր կառավարման համակարգը նոր ռելսերի վրա են դնում։

Բայց ամեն անգամ, երբ այս իշխանությունները խոսում են բարեփոխումների մասին, մարդու սարսափ է գալիս, թե էլ ինչ նոր փորձանք են բերելու մեր երկրի ու ժողովրդի գլխին: Հիմա նրանք խոսում են կադրային ջարդի մասին, կադրային մեծ փոփոխությունների մասին, ու սա ավելի վախեցնող է: Չէ՞ որ իրենց վարած կադրային քաղաքականության արդյունքում, երբ մի շարք պետական մարմինների առանցքային պաշտոններում փողոցից այնպիսի մարդիկ նշանակվեցին, որոնք ոչ միայն համապատասխան գիտելիքներ ու փորձ, այլև անգամ գաղափար չունեին, թե ինչ է պետական կառավարումը, պետական գերատեսչությունների մեծ մասի աշխատանքը պարզապես կաթվածահար եղավ։ Ժամանակին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը։

Իրականում պետական համակարգը դիմադրում էր դիլետանտությանը, անգործությանը, ամենօրյա ձախողումներին, քաոսին: Հիմա Փաշինյանն ակտիվորեն ձեռնամուխ է եղել կադրային նոր տեղափոխումներին և նշանակումներ անելուն: Դե, եթե հաշվի առնենք, որ նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը, նաև վարչապետի նշանակումը տեղի կունենա մոտավորապես հուլիսի վերջին, ապա մի 10 օր էլ կառավարություն կձևավորվի, ստացվում է, առաջիկա 1-1,5 ամիսը Փաշինյանը հանրության ուշադրությունը կզբաղեցնի կադրային թեմաներով, նոր նշանակումների ու ազատումների շուրջ բուռն քննարկումներով։ Իրականում իր աղքատիկ թիմով առավելագույնը, որ կարող է անել Նիկոլ Փաշինյանը, մասնակի «ռակիրովկաներ» անելն է, ոչ ավելին: Պետական համակարգում իր ձախողված որոշ թիմակիցների կտեղափոխի կառավարման այլ օղակներ կամ օրենսդիր մարմին, նրանց փոխարեն կնշանակի այլոց, որոնք ոչ պակաս ձախողված են, ոմանց կպահի իրենց տեղերում, թեպետ ձախողման գծով մյուսներին չեն զիջում: Այս ամենի նախանշաններն արդեն կան:

Սակայն հարցն այն է, որ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում, իսկ «քայլողների» դեպքում՝ պարզապես ոչինչ չի փոխվում, քանի որ ամբողջ թիմն է ձախողված՝ առաջին դեմքի հպարտ գլխավորությամբ: Եվ արդեն կապ չունի, թե իշխանության որ ներկայացուցիչը ինչ պաշտոնում կարող է նշանակվել։ Ինչ կադրային փոփոխություն էլ անեն, միևնույնն է, նրանք այլևս չեն կարող ազատվել խայտառակության խարանից, չեն կարող որևէ օգտակար, հայանպաստ գործ անել։ Միգուցե նաև սեփական բարդույթների արտացոլման արդյունքում է, որ իշխանությունները պետական համակարգի աշխատանքի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու փոխարեն կադրային ջարդով են սպառնում։ Ի վերջո, պրոֆեսիոնալների ու իրենց գործի գիտակների ֆոնին իրենց ապաշնորհությունն ավելի է ընդգծվում, ուրեմն՝ պետք է ամբողջ պետական համակարգն ապահովել բացառապես իրենց նմաններով…»

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 03․07.21թ համարում։

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այս որոշումը կայացված է և փոփոխման ենթակա չէ.Արմեն Մուրադյան

Հաջորդ գրառումը

Հայաստանի հարավում իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ» է. Զաս

Համանման Հոդվածներ

Միջազգային

Իրանն ու ԱՄՆ-ն կարող են համաձայնության գալ և փոխըմբռնման հուշագիր կնքել. պակիստանյան աղբյուր

17/04/2026
Միջազգային

Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ Թուրքիայում՝ Էրդողանի և Թրամփի մասնակցությամբ

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր. Մայր Աթոռի հորդորը՝ Արդարադատության նախարարությանը

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանի հարավում իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ» է. Զաս

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական