Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գորիսում անվտանգային իրավիճակն ավելի է վատացել, ճանապարհներն արդեն փակվում են ադրբեջանցիների կողմից, գյուղեր են մնում բլոկադայի մեջ. Աննա Գրիգորյան

21/10/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գորիսեցիները արժանապատիվ հաղթանակ են տարել՝ ցույց տալով, որ ռեպրեսիաներով, մարկանց բանտախուց տանելով, «մուրճային քաղաքականությամբ» չեն կարող ճնշել սյունեցիները, – «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով ՏԻՄ ընտրությունների արդյունքում՝ Գորիսի՝ կալանքի տակ գտնվող քաղաքապետ Առուշ Առուշանյանի տպավորիչ հաղթանակին. Նա գրեթե կրկնակի անգամ ավելի ձայն է ստացել, քան ՔՊ-ական թեկնածու Վլադիմիր Աբունցը:

«Մարդիկ տեսել են՝ պատերազմի ժամանակ՝ ով , ինչ էր անում, որքան էլ ցանկանան տարբեր հայտարարություններով հարցականի տակ դնել Առուշանյանի գործունեությունը պատերազմի ժամանակ, միևնույնն է, չի հաջողվի, մարդիկ իրենց աչքերով տեսել են իրականությունը: Շուռնուխի մի մասը, երբ պատերազմից հետո հանձնվում էր, Առուշ Առուշանյանը և Մենուա Հովսեփյանը միակ մարդիկ էին, ովքեր կանգնած էին շուռնուխցիների կողքին, այդ ժամանակ այս իշխանություններից մեկը չկար՝ գնար այնտեղ, շուռնուխցները ռուսների միջոցով էին իմանում, որ իրենց տունը հանձնված է, այդ ժամանակ Առուշ Առուշանյանն իրենց կողքին է կանգնած եղել, հետևաբար, երբ գալիս է ընտրություն կատարելու ժամանակը, մարդը փորձում է հասկանալ՝ ում կարող է դիմել, Առուշանյանը»,-ասաց պատգամավորը:

Հարցին՝ այդ դեպքում ինչու՞ ամիսներ առաջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում, չնայած անվտանգային խնդիրներին, սյունեցիները ձայն տվեցին գործող իշխանությանը, պատգամավորը նախ նկատեց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության վարկանիշն էականորեն անկում է ունեցել ընտրություններից հետո և հավելեց, որ «խաղաղասիրական թեզերը, որն, ըստ էության, նոր կապիտուլյացիա է պատրաստում, արդեն ընդունելի չեն մեր ժողովրդի կողմից»:

Ըստ պատգամավորի՝ Գորիսում և մյուս համայնքներում տեղի ունեցող ընտրությունները ապացույց են առ այն, որ պառլամենտական ընտրություններում մեծածավալ վարչական ռեսուրս է կիրառվել,զինվորականներն ու ոստիկանությունը էական ազդեցությունն են ունեցել ընտրության արդյունքների վրա.

«Դրա հետ մեկտեղ պետք է հասկանալ, որ Գորիսում անվտանգային իրավիճակն ավելի է վատացել, ճանապարհներն արդեն փակվում են ադրբեջանցիների կողմից, գյուղեր են մնում բլոկադայի մեջ, Սև լճում շարունակում են մնալ ադրբեջանցիները: Այս ամենի համագումարում է, որ գորիսեցիները կատարել են իրենց ընտրությունը, նույնը նաև Մեղրիում՝տեսնում են, որ Ալիևը շարունակում է իր հոխորտանքներն առ այն, որ պետք է լինի Զանգեզուրի միջանցք և մարդիկ հասկանում են, որ այս իշխանությունները որևէ գործուն քայլ չեն արել՝ հակազդելու համար»,-ասաց զրուցակիցը:

Ընտրություններին ընդառաջ ողջ Գորիսը «ողողվել էր» ոստիկաններով:

Ի պատասխան լրագրողների հարցին, թե ինչու՞ էր այդ քանակությամբ ոստիկաններ տարվել Գորիս, սյունեցի ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը երեկ ասել էր՝ «լավ ենք արել»:

Արձագանքելով Արմեն Խաչատրյանին՝ Աննա Գրիգորյանն ասաց.

«Դա այնքան ոչ վայել արտահայտություն է պատգամավորի կողմից, որ ես հարկ չեմ համարում նույնիսկ պատասխանել, բայց գորիսեցիներն իրենց արժանապատիվ ընտրությամբ ցույց տվեցին՝ ով է լավ արել, սյունեցիների վրա ոստիկանական ուժեր տանելով նրանց կամքը չես կարող փոխել»:

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները կգնահատեն ՌԴ հրթիռային ու միջուկային ներուժը․ Ստոլտենբերգ

Հաջորդ գրառումը

Փաշինյանին հաղթեցին բանտից և հիվանդանոցից .ՀՀ-ում նոր ընտրություններ կարող են լինել. Բադալյան

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց արցախահայության ներկայացուցիչներին. Մայր Աթոռ

03/06/2026
default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանին հաղթեցին բանտից և հիվանդանոցից .ՀՀ-ում նոր ընտրություններ կարող են լինել. Բադալյան

Ամենաշատ ընթերցվածը

default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
Իրավունք

«Շպիոն», «գործակալ», «Հայաստանի ժողովրդին թալանող» ասելու համար Գագիկ Ծառուկյանը Փաշինյանին դատի է տվել

03/06/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ. տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից։ Գագիկ Ծառուկյանը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական