Ալբերտայի համալսարանի (Կանադա) գիտնականները SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ պոտենցիալ արդյունավետ դեղամիջոցներ են հայտնաբերել: Նրանց նոր հետազոտության արդյունքները ներկայացված են European Journal of Medicinal Chemistry-ում:
Վիրուսային ինհիբիտորներ փնտրելու համար գիտնականներն օգտագործել են Canadian Light Source (CLS) սինքրրոտրոն ճառագայթման աղբյուրը: Նրանց հաջողվել է ինհիբիտորներ գտնել, որոնք ուղղված են հիմնական պրոթեազային Mpro-ին, որը ճեղքում է վիրուսային սպիտակուցները եւ մասնակցում վիրուսի վերարտադրմանը (բազմացմանը):
Պարզվել է, որ GC376-ը, որը բիսուլֆիտային դեղամիջոց է (դեղամիջոցիի վերածվում օրգանիզմի ներսում), որն օգտագործվում է կատուների մոտ կորոնավիրուսը բուժելու համար, արդյունավետորեն ճնշում է Mpro SARS-CoV-2-ը: CLS-ի օգնությամբ մասնագետներն ուսումնասիրել են դեղորայքի մոլեկուլի փոխազդեցությունը պրոթեազայի հետ կառուցվածքային մակարդակում:
Չի բացառվում, որ հենց այս նյութն ապագայում կարող է հիմք հանդիսանալ կորոնավիրուսային վարակի բուժման համար: