Գերմանիայի արդարադատությունը չի կարող սեփական քրեական հետաքննությունը սկսել բլոգեր Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի վերաբերյալ, քանի որ ենթադրյալ հանցագործությունը տեղի չի ունեցել երկրի տարածքում: Այդ մասին տեղեկացնում է Süddeutsche Zeitung թերթը՝ վկայակոչելով քննչական շրջանակների աղբյուրներին:
Ըստ թերթի, փաստաբաններին հարցրել են, արդյոք Գերմանիան կարո՞ղ է հետաքննություն սկսել հանցագործների նկատմամբ, ովքեր կարող էին ներգրավված լինել Նավալնիի հանկարծակի հիվանդության մեջ: Իրավապաշտպանները «պարզապես ճոճել են գլուխները»: