Գերմանիայում տեղի է ունեցել Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի վերաբերյալ հանդիպում: Արդյունքների մասին «360» հեռուստաալիքին պատմել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից Բունդեսթագի պատգամավոր Վալդեմար Գերդտը։
Նա հայտարարել է, որ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակը կարող էր որպես պատրվակ օգտագործվել Ռուսաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունների խաթարման համար: Գերդտի խոսքերով, այն կուսակցությունը, որին ինքը պատկանում է, միանգամայն համոզված է, որ այս իրավիճակն ընդամենը հորինված առիթ է, արդարացում:
«Քրիստոնեա-դեմոկրատական միությունը՝ իշխող կուսակցությունը, լիովին տրամադրված է եղել դադարեցնել «Հյուսիսային հոսք 2»-ը: Նրանք ասում են, որ մենք պետք է պատժենք Ռուսաստանին, մենք պետք է հասկացնենք նրան, որ մենք չենք հանդուրժում դա, նույնիսկ պարզ չէ, թե ինչ: ՔԴՄ-ն շատ հնազանդորեն իրականացնում է իր տիրոջ՝ Միացյալ Նահանգների վարկածը», ասել է նա:
Պատգամավորի խոսքերով՝ Գերմանիայի խորհրդարանի մյուս կուսակցությունները տարակարծիք են ՔԴՄ-ի հետ: