Գերեվարված ու վերադարձված արդեն 6-րդ գերին է ձերբակալվել

61

Նոյեմբերի 16-ին գերեվարված, ապա դեկտեմբերի 29-ին հայրենիք վերադարձած ռազմագերիներից Արման Խաչատրյանը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում են Քննչական կոմիտեից:

Ըստ Քննչական կոմիտեի, նրան մեղադրանք է առաջադրվել մարտական ծառայության կանոնները խախտելու համար:

Արամ Խաչատրյանը դեկտեմբերի 29-ին Հայաստանին վերադարձված 5 գերիներից մեկն է։

Նոյեմբերի 16-ի մարտերի ընթացքում գերեվարված, ապա հայրենադարձված արդեն վեցերորդ զինվորականին է մեղադրանք առաջադրվում։