Գարունը տնօրինում է իր իրավունքները. եղանակը կտաքանա

15

Հանրապետության տարածքում` ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ապրիլի 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։

Ինչպես տեղեկանում ենք «Հայպետհիդրոմետում», Երեւանում ՝ ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ: Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +23+25։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +14+18,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +12+15,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +19+22,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +12+15,

Լոռիում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +17+21,

Տավուշում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +21+25,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +11+15,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +19+23,

Արարատում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +23+26,

Արմավիրում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +22+25,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +11+14,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +23+25,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +26+30,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +18+22,

Արցախում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +25+30։