Այս պահի դրությամբ կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու իմ որոշումը չեմ փոխել. կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ի դեպ, ադրբեջանական լրատվամիջոցները նույն րոպեին այս լուրը տեղադրեցին իրենց գլխավոր էջերում։
«Կռահում եմ, որ առաջիկայում որոշ ուժեր կարող են փոթորկել արդեն իսկ հայտնի սցենարով, եթե մեկնեմ Բրյուսել», -ասաց Փաշինյանը։
Նա նաև նկատեց, որ Բրյուսելում խաղաղության պայմանագրի ստորագրումը հավանական չէ։
«Ցավոք, նման հնարավորությունը շատ փոքր է, որովհետև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի նախագիծը դեռ շատ նախնական տեսք ունի, և դեռ վաղ է այն ստորագրելու մասին խոսել։ Մյուս կողմից խնդիր ունենք հնարավորինս արագ հասունացնել այդ փաստաթուղթը և այն պատրաստել ստորագրման»,- ասաց նա։