Մեծ Բրիտանիան ակնկալում է սկսել AstraZeneca կորոնավիրուսային պատվաստանյութերի կիրառումը 2020-ի վերջերին:
Պատրաստուկը սկզբում հասանելի կլինի բարձր ռիսկային խմբերի անձանց, որոնք ունեն որոշակի հիվանդություններ, ինչպես նաև տարեց մարդկանց, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկակակոչելով բրիտանական լրատվամիջոցներ: Պատվաստումները կարող են էապես ազդել հիվանդանոցներ ընդունված մարդկանց թվի և մահացությունների դեպքերի վրա։