Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բրիտանական թանգարանի մութ անկյուններն ու Անահիտ դիցուհին

18/09/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մի քանի օր շարունակ տարածվող  գովազդից տեղեկացանք, որ մոտ 6 ամսով բրիտանական թանգարանում պահվող Անահիտ դիցուհու քանդակի գլուխը և ձեռքը ցուցադրվելու են Հայաստանի պատմության թանգարանում։

Տեղեկությունը տարածել է ԿԳՄՍ նախարարությունը, իսկ բրոնզաձույլ արձանի մասերի դիմավորումն իրականացրել են քանդակագործությունից, արձանից, մշակույթից, թանգարանային գործից ոչինչ չհասկացող Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը և մշակույթից մղոներով հեռու մի կին  նախարար՝  քպ վերնախավից:

Թանգարանային ծանրակշիռ  գիտելիքներ չունեցող հազարավոր մարդիկ, անշուշտ,  այցելելու են Պատմության թանգարան, սելֆիներ են անելու Անահիտ դիցուհու հետ  ու սոցցանցերը լցնեն իրենց երջանիկ լուսանկարներով։

Համընդհանուր այդ «անահիտացավի» սիրահարներին ուղղենք մի քանի հարց և  պատմենք, թև ինչ խաբեբայությունների և սկանդալների մեջ է ներքաշված եղել արձանն իր մոտ պահող   բրիտանական թանգարանը։

Այսպես. այդ թանգարանը 2023 օգոստոսին հայտարարեց, որ անհետացել են երկու հազար թանկարժեք պատմական քարեր, որոնցից մի քանիսը 2500 տարվա հնածոներ էին։ Թանգարանը  աշխատանքից հեռացրել է գլխավոր մեթոդաբան Հիգգսին, որը, սակայն, չի ընդունում իր մեղքը։

Հիմնական մեղքը հավասարապես կիսում են թանգարանի տնօրեն  Հարթվիգ Ֆիշերը և տեղակալ Ջոնաթան Ուիլյամսը։

Անահիտամոլ հայ այցելուներին հիշեցնենք, որ մեթոդաբան Հիգգսը Հունաստանի և առաջավոր Ասիայի բաժանմունքի տնօրենն էր։  Ջոնաթան Ուիլյամսը բավականին հետաքրքիր անձնավորություն է։ Նա մասնավորապես պնդում է, որ Պարթենոնի տաճարի մարմարե քանդակները լորդ Էգլինը 1801 թվականին չի քանդել, այլ գտել է Աթենքի շինարարական փոշու տակ։

Վերոհիշյալ ավանտյուրիստ լորդ Էգլինը պատմության մեջ մնալու է որպես լոմերով, լինգերով հին աշխարհի տաճարը քանդող ճիվաղներին  վճարող ավազակ, որը կեղծել էր նույնիսկ թուրքական սուլթանի ֆերմանը՝ թույլատրագիրը։

Ի վերջո Բրիտանական թանգարանը մշտապես եղել է տարատեսակ ավազակների զոհը՝ դիտավորյալ կամ ակամա։

Այսպես, հրեա հնավաճսռ Մոզես (2830-1884) Շապիրոն թանգարանին էր վաճառել կեղծված հին հրեական գրքեր։

Անգլիացի Էդվարդ Սիմպսոնը (1815-1870) բրիտանական թանգարանին էր վաճառել կեղծ հնադարյան գործիքներ։

Իտալացի Ալչեո Դոսսեյնը բրիտանական թանգարանին էր վաճառել  անտիկ քանդակներ, Միներվայի, Ապոլոնի, Դիանայի կիսանդրիներ։

Բրիտանացի Շոն Գրինհոլշը անտիկ կեղծ քանդակներ, դրամներ է վաճառել բրիտանական թանգարանին, բարեբախտաբար գործարքի պահին ձերբակալվել է։

Խաբեբա արկածախնդիրների շարքը կարելի է շարունակել, բայց մեր նպատակը դա չէ։ Մեզ առավելապես հետաքրքրում է երկու հարց։

1.Արդյո՞ք Անահիտ դիցուհուն վերագրվող արձանի մասերը օրիգինալ են։

2. Արդյո՞ք ժամանակը չէ սկսել Անահիտ դիցուհու (եթե այն օրիգինալ է) արձանի մասերը վերադարձնելու գործընթացը։

1. Օրիգինա՞լ են արդյոք արձանի մասերը։ Ո՞վ,  ի՞նչ ինստիտուտ կամ հիմնադրամ, փորձագետների խումբ է երաշխավորել արձանի իսկությունը, կա՞ արդյոք որևէ հավաստագիր, եթե կա, ապա ո՞վ է դա Բրիտանական թանգարանին տրամադրել:

Հնածո առարկաների իսկության ստուգելու համար  ֆիզիկա- մեխանիկական անալիզներ են հարկավոր. մետաղի, մետաղի հանքաքարի, ձուլման տեխնիկայի հարցեր։

Արդյո՞ք երբևէ կատարվել են այսպիսի  հետազոտություններ։

Հաշվի առնելով, որ Անահիտ աստվածուհու արձանը հունական անտիկ դարաշրջանի ձուլման տեխնոլոգիաներով է ստեղծվել, արդյո՞ք կան նմանատիպ այլ արձանների հետ համեմատական զեկույցներ։

 Որևէ հայ գիտնական կարո՞ղ է ծանոթանալ գոյություն ունեցող հավաստագրերի տեխնիկական կողմին:

Միայն թվարկված հարցերի մի  մասը բավական  է  իրականությունը հասկանալու և ողջամիտ կասկածներ ունենալու համար. մանավանդ որ Բրիտանական թանգարանը սրբերի կեցավայր չէ բնավ։

2.Արձանի մասերի վերադարձի հետ կապված ևս հարցեր կան։

Վերջին տարիներին Բրիտանական թանգարանի և Հունաստանի միջև ընթանում են բարդ բանակցություններ հունական քանդակները վերադարձնելու շուրջ։

Ընթանում են էլ ավելի բարդ բանակցություններ Բենինի բրոնզաձույլ արվեստի առարկաների վերադարձի շուրջ։

Վերոհիշյալից ելնելով՝ մի հարց ուղղենք  անահիտացավ ընկած ՀՀ հանրությանը։

Ավելի ճիշտ չէ՞ սկսել բանակցություններ մեր էթնոսի համար նվիրական համարվող քանդակի մասերի վերադարձի շուրջ, քան  բանակցել դրանք 6 ամսով տեսնելու երջանկության շուրջ:

Իմիջիայլոց, վստահ եղեք, որ առաջին իսկ պահանջի դեպքում  կվերադարձնեն, և դա կնշանակի՝  արձանի մասերը նոր ձուլված մետաղակտորներ են։

Կից նկարներից մեկը բրիտանական թանգարանի Անահիտի քանդակի գլուխն է, մյուսը՝ հռոմեական Դիանա աստվածուհու գլխի գիպսե կրկնօրինակը։

Նմանությունն անժխտելի է։

Հրայր Կամենդատյան, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախի կորստով պայմանավորված՝ կորցրել ենք մեր էներգետիկ հզորության 10 տոկոսը

Հաջորդ գրառումը

Ոտնահարվել են նաև Արցախում ներդրում արած սփյուռքահայերի իրավունքները

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025
Նորություններ

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025
Նորություններ

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025
Միջազգային

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025
Հաջորդ գրառումը

Ոտնահարվել են նաև Արցախում ներդրում արած սփյուռքահայերի իրավունքները

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական