Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բումերանգի էֆեկտը. իր իսկ կողմից «փորված փոսում». «Փաստ»

02/05/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս տարվա ապրիլի 29-ի կառավարության նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ կորոնավիրուսային պատվաստանյութերը հասանելի են, ստեղծված են բոլոր ենթակառուցվածքները, որ քաղաքացիները հեշտությամբ պատվաստվեն: Նիկոլ Փաշինյանն էլ նկատել է, որ պատվաստումների դեմ, ցավոք սրտի, Հայաստանում շարժումներ են սկսվել, և հասկանալի չէ, թե դրանք ինչ նպատակ ունեն: «Այս պահին Հայաստանում պատվաստված է ընդամենը 2690 մարդ, ինչը խայտառակ ցածր ցուցանիշ է: Այսօր աշխարհում պատվաստված քաղաքացիների թիվը երկրի որակի նշան է բոլոր առումներով»,-ընդգծել է նա: Իսկ արդյո՞ք Հայաստանում պատվաստումների դեմ շարժումները նոր են սկսվել: Փաշինյանը, ինչպես միշտ, հիշողության կորուստներ է ունենում: Իսկ ավելի ստույգ՝ նրան այդպես է պետք:

Օրինակներ. «Հայկական ժամանակ», 2007 թվական. «…Կարմրուկ-կարմրախտի դեմ պատվաստումն առաջին անգամ է փորձարկվում Հայաստանում… Հայաստանի բժիշկները ներքին կարգով իրենց ազգականներին ու մտերիմներին հուշում են չթույլատրել իրենց երեխաներին պատվաստել… Ժողովրդի մեջ խուճապ է տիրում… »: «Հայկական ժամանակ», 2009 թվական. «…2009 թ. հուլիսի 15-ից հետո ծնված երեխաները պատվաստվելու են հնգավալենտ պատվաստանյութով… Այս պատվաստանյութն առնվազն Հայաստանում կիրառվելու է առաջին անգամ, ու փաստորեն` երկու ամիսն էլ դեռ չբոլորած նորածինների դեպքում…»:

Շարքը կարելի է շարունակել… Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը և նմանատիպ մյուս բոլոր ընդդիմադիրները «նախկին քրեաօլիգարխիկ հանցագործ ռեժիմի դեմ» պայքարել են բոլոր հնարավոր միջոցներով: Այսինքն, նման ռեժիմի պայմաններում հանրապետությունում բացառվում էր դրականը, մանավանդ, եթե դա ձրի է (օրինակ՝ պատվաստումները), և հետևաբար պետք է պայքարել դրա դեմ: Իսկ պատվաստումների թեման զգայուն հարց է, ընդ որում, ոչ միայն Հայաստանում: Հակաքարոզչությունը ունակ է զգալի իջեցնել պատվաստումների ընդգրկվածությունը, հավատը դրա արդյունավետության նկատմամբ կուտակվում է տարիներով, իսկ կասկած ներ առաջացնելը շատ հեշտ է : ԽՍՀՄ-ի ժամանակ ամեն ինչ հեշտ էր՝ չկար հակաքարոզչություն տեղեկատվական հարթակներից, կային միայն կենցաղային խոսակցություններ: Անկախ Հայաստանում ամեն ինչ փոխվեց: Նախ՝ տեղեկատվական դաշտի ընդլայնումը նպաստեց կենցաղային խոսակցությունների հանրայնացմանը:

Երկրորդ հերթին՝ պատվաստումների ազգային օրացույցում նոր պատվաստումների ներդրումը (2001 թվականի վերջից՝ ՎՀԲ, 2007 թվականի վերջին՝ կարմրուկ-կարմրախտ մասսայական պատվաստում, 2009 թվականի վերջից՝ ՀԻԲ, 2012 թվականի վերջից՝ Ռոտարիքս, 2017 թվականից՝ «չարաբաստիկ» Գարդասիլը) նոր լիցք հաղորդեց «դավադրությունների տեսությունների» ջատագովներին. «…Հայի գենը ոչնչացնում են… մեր վրա փորձարկումներ են անում…իրենց չծախվող ապրանքն են մեր վրա ցխում…հանցագործ պաշտոնյաները դրա վրա փող են աշխատում…»:

Երրորդ հերթին պետությունը ունակ չեղավ ինչ-որ կերպ պայքարել հակաքարոզչության դեմ, չընդունվեցին այն քրեականացնող օրենքներ, չպատժվեց ոչ մի հակաքարոզիչ՝ ներառյալ բժիշկները (ի դեպ, նման բժիշկների թիվը քիչ չէ), պատշաճ կերպով չիրականացվեց քարոզչական աշխատանք և այլն: Իհարկե, այդ ամենում մեղավորություն ունեն նաև նախկին իշխանությունները, բայց նրանք գոնե ներկայումս այնպիսի հակաքարոզչություն չեն իրականացնում, ինչպես ընդդիմադիր եղած ժամանակ իրականացրել են ներկայիս իշխանության ներկայացուցիչները: Նետած բումերանգը հետ վերադառնալու էֆեկտ ունի…

Կան ոլորտներ, որոնք, ինչպես Փաշինյանն է նշել, «երկրի որակի նշանն են», բայց նա ինքն է ժամանակին իջեցրել այդ որակը, ընդ որում, այնքան, որ անգամ երկու վարչապետական ժամկետն էլ չի բավարարի դրան հասնելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեջբերումներ Ադրբեջանի նախագահի 2021 թվականի ապրիլի 20-ի հարցազրույցից.Արման Թաթոյան

Հաջորդ գրառումը

«Անգլիական Նավերին սպասելիս…». #ՍպանելՊողոսին2​ ս2է8

Համանման Հոդվածներ

Նորություններ

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

09/05/2026
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026
Միջազգային

Փաշինյանի որոշ հայտարարություններ հարցականի տակ են դրել ցեղասպանության միջազգային ճանաչման իմաստը. Տիրատուր քահանա Սարդարյան

09/05/2026
Նորություններ

Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում. Վարուժան Գեղամյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

«Անգլիական Նավերին սպասելիս...». #ՍպանելՊողոսին2​ ս2է8

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026

Էս պարոնը հայ-ադրբեջանական դիալոգի ամենաակտիվ մասնակիցներից է։ Դե էն դիալոգը, որի շրջանակներում պարբերաբար մեր քաղհասարակության ներկայացուցիչները Բաքու են գնում, նրանցն...

ԿարդալDetails
Դասական

Մահացել է օպերային երգչուհի Ալիս Մանուկյանը

08/05/2026

ՄԱՀ՝ ՕՓԵՐԱՅԻՆ ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԻՍ ՄԱՆՈՒԿԵԱՆԻ Ցաւnվ կը տեղեկանանք թէ պատկառելի տարիքին մէջ իր մահկանացnւն կնքած է Թուրքիոյ պետական օփերայի երկարամեայ...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական