Տավուշի մարզի՝ 1000 -ից ավել բնակիչ ունեցող 6 բնակավայրի վարչական ղեկավարներն օրենքի պահանջով ազատվել են պաշտոնից։
6-ից 5-ը Ադրբեջանին սահմանակից գյուղերի վարչական ղեկավարներ էին։
Նիկոլ Փաշինյանն առանց բուհի դիպլոմի ավելի քան 6 տարի ՀՀ-ի վարչապետն է։
ՏԻՄ օրենքի պահանջն է՝ 1000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքի վարչական ղեկավարը պետք է ունենա բուհի դիպլոմ, բայց օրենքը չի պահանջում, որ մոտ 3 միլիոն բնակչություն ունեցող պետության ղեկավարն ունենա բուհի դիպլոմ։
«Նախկինում բենզինի լիցքավորող աշխատած, Դիլիջանի քոլեջի շրջանավարտ, այժմ Եվրոպական համալսարանում հեռակա սովորող իր անձնական գործում իր սեռը «արու» գրած Դավիթ Սարգսյանը ավելի քան 5 տարի ղեկավարում է Դիլիջան քաղաքից և հարակից 6 գյուղերից բաղկացած Դիլիջան խոշորացված համայնքը, իսկ սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարներին պաշտոնից ազատել են»,- ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։