Մոսկվան լավ պայմաններ է տեսնում Հայաստանի և Ադրբեջանի միջև «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման համար. հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նա հավելել է՝ ԱԳՆ-ն հուսով է, որ Երևանի և Բաքվի միջև կալանավորվածների հաջող փոխանակում տեղի կունենա, ինչի համար «շատ լավ պայմաններ են հասունացել»: Ուստի Մոսկվան հույս ունի, որ «այդ հարցը հաջողությամբ կլուծվի»։
«Իր հերթին, մենք բազմիցս կոչ ենք արել մեր գործընկերներին երկկողմ և եռակողմ ձևաչափերում ավարտին հասցնել գերիների փոխանակումը «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով», -նշել է Զախարովան։
Ավելի վաղ նա ասել էր, որ ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում հարմարեցվում է նոր իրավիճակին։ Զախարովան հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճանաչել է այս տարածքը որպես Ադրբեջանի մաս։