Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԿ-ների տնօրենները բժիշկներին հրավիրում են խորհրդակցությունների և սպառնում. Անուշ Պողոսյան

10/03/2026
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր բժշկական կենտրոններում արատավոր մթնոլորտ է տիրում. տնօրենները բժիշկներին հրավիրում են խորհրդակցությունների և սպառնում, ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին այսօր հայտարարեց «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը։

«Ասում են՝ սա է առողջապահության վիճակը, սրանք են հիմնադրամի փոխհատուցումները, կարգը, և եթե դուք գտնում եք, որ չպետք է աշխատեք՝ դիմումներ գրեք, գնացեք։ Իսկ եթե աշխատելու են, սպառնում են, որ հանկարծ չլինեն բողքներ, սոցցանցերում հրապարակումներ. մի խոսքով՝ սուսուփուս նստեք և աշխատեք»,- ասաց նա։

Անուշ Պողոսյանը միաժամանակ դիմեց ԲԿ-ների տնօրեններին՝ հիշեցնելով, որ նրանք չեն որոշում՝ բուժաշխատողները որտեղ բողոքեն՝ դատարանում, տեսչական մարմնում, թե սոցցանցերում։

«Եվ չի կարելի նման ձևով սպառնալ առողջապահական համակարագի աշխատակիցներին։ Ստացվում է, որ այս մարդիկ մե՛կ ծանր աշխատանք են կատարում՝ բազմաթիվ են հիվանդներ, հերթեր, ծանրաբեռնվածություն, թղթաբանությունը՝ շատ, դրա հետ մեկտեղ էլ ադմինիստրացիայի սպառնալիքները։

Խնդրում եմ մեր բուժաշխատողներին, որ եթե ունեք նմանատիպ սպառնալիքներ, աշխատանքից ազատման դեպքեր, ապա գրեք ինձ անձնական նամակով, և մենք ձեզ մենակ չենք թողնի, կլինենք ձեզ աջակից»,- ասաց Անուշ Պողոսյանը։

Նա հատուկ անդրադարձավ «Արմենիա» ԲԿ-ի տնօրինությանը՝ նշելով, որ ըստ իրեն հասած տեղեկությունների՝ երեկ տեղի է ունեցեել խորհրդակցություն և հայտարարվել է, որ եթե սոցցանցերում աշխատավարձերի հետ կապված գրառումներ լինեն, աշխատանքից կազատվի ոչ միայն գրառում կատարած բուժաշխատողը, այլ նաև այն բաժնի վարիչը, որտեղ աշխատում է տվյալ բժիշկը։

««Արմենիա» ԲԿ-ի սիրելի տնօրնություն, եթե դա այդպես է, շատ վատ է։ Եթե դա այդպես չէ, ապա ակնկալում եմ ձեր հերքումը։ Կարծում եմ՝ ձեր խորհրդակցությունների ժամանակ պետք է լինեք ավելի կոռեկտ, զուսպ, և ձեր արտահայտությունները պետք է լինեն օրենքով սահմանված կարգով։ Եվ անգամ եթե մտքի ծայրով մտածում եք մի բան, որն օրենքի մեջ չի տեղավորվում, ապա դրա մասին օնլայն ռեժիմով ինձ տեղեկացնում են, և ոչ միայն ինձ, այլև այլ մարմինների նույնպես։

Ինչ վերաբերում «Արմենիա» ԲԿ-ի գործադիր տնօրենին, որը դիրքավորված է որպես ընդդիմադիր և տասնյակ տարիներ օգտվել է այն կուսակցության բարիքներից, որին հարում է, ուզում եմ ասել, որ հաստատ այդ կուսակցությանը չի սազում, որ Դուք լինեք նրա անդամը և բուժաշխատողներին սպառնաք։ Կողմնորոշվեք՝ ընդդիմադի՞ր եք, թե ոչ։ Կողմնորոշվեք՝ կատարո՞ւմ եք  այդ ապօրինությունները, թե ոչ։ Ես ունեմ հայտնի հայտնի խոսք և ասում եմ՝ հարգելի՛ս, կիսով չափ հղի չեն լինում։ Այնպես որ որոշեք՝ ընդդիմադիր եք, թե ոչ»,- ասաց Անուշ Պողոսյանը՝ կրկին հիշեցնելով, որ բուժաշխատողների կողքին են։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանական հրթիռները հարվածել են Հորդանանում գտնվող գերմանական ռազմական բազային. DW

Հաջորդ գրառումը

Իրենց որդեգրած ռազմավարությունը չի աշխատում, և պետք է վերջ տան իրանցիների դեմ ագրեսիային. Քամալ Խարազի

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Շիո 3-րդն ընտրվել է Վրաց ուղղափառ եկեղեցու 142-րդ նոր Կաթողիկոս-պատրիարք

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026
Հասարակություն

Մեծ Եղեռնի 111-ամյակին կյանքի հաղթանակն ենք ազդարարել. Հունաստանի հայերի միություն

11/05/2026
Հոգևոր

Սամվել Կարապետյանի աջակցությամբ Դոնի Ռոստովի հայկական ճեմարանի շենքը վերադարձվել է թեմին

11/05/2026
Հաջորդ գրառումը

Իրենց որդեգրած ռազմավարությունը չի աշխատում, և պետք է վերջ տան իրանցիների դեմ ագրեսիային. Քամալ Խարազի

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական