Բելառուսում շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալությունների ընդհանուր թիվը հասել է ավելի քան 5000-ի, այսօր հաղորդել է երկրի ներքին գործերի նախարարությունը: Ավելի վաղ ՆԳՆ-ն հայտարարել էր, որ ձերբակալվել են «բողոքի ցույցերի երեք կազմակերպիչներ», այդ թվում՝ խմբի ղեկավարը:
Բողոքի ցույցերը բռնկվեցին այն բանից հետո, երբ նախագահական ընտրություններում հաղթող ճանաչվեց Ալեքսանդր Լուկաշենկոն: Ընդդիմության մի քանի թեկնածուներ վիճարկել են ընտրությունների արդյունքները: Երկրորդ տեղը զբաղեցրած Սվետլանա Տիխանովսկայան լքել է երկիրը։