Բելառուսական ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովան հայտարարել է «Միասին» քաղաքական կուսակցության ստեղծման մասին: Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ երկրում պետք է ստեղծվի մի համակարգ, որը կապված չի լինի պետության ղեկավարի հետ: Գրանցման փաստաթղթերը կներկայացվեն մոտ ժամանակներս, ասել է Կոլեսնիկովան տեսագրված դիմումի մեջ:
«Այսօր մենք ձևավորում ենք նոր, գիտակցող և պատասխանատու բելառուս հասարակություն», ասել է նա: Նրա խոսքերով՝ Բելառուսը գտնվում է «քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամի մեջ, և մենք միասին գիտենք, թե ինչպես դուրս գալ այս ճգնաժամից»: