Բելառուսի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ. News.am

43

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է Բելառուսի արտգործնախարարարի՝ Նենսի Փելոսիի Հայաստան կատարած այցի քննադատության մասին News.am-ի հարցին։

Հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև․

-Վերջերս Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան կատարած այցի օրինակով այցելությունները նպաստում են հակամարտությունների սրմանը:
Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը։

-Հայաստանում Բելառուսի դիվանագիտական առաքելության ղեկավարը հրավիրվել է ՀՀ ԱԳ նախարարություն, որտեղ նրան է փոխանցվել հայաստանյան կողմի մտահոգությունն ու նկատառումները վերոնշյալ հայտարարության կապակցությամբ»։