Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Բաքվի բռնապետը որոշել է 44-օրյա պատերազմի մասնակից իր բաշիբոզուկներին վետերանի կոչում շնորհել և հատկացնել 80 մանեթ (մոտ 47 ԱՄՆ դոլարին համարժեք) դրամական աջակցություն։
Թշնամական երկրի «վետերան» բաշիբոզուկների շրջանում սա հարուցել է լուրջ դժգոհություններ։
Մասնավորապես, նրանցից մեկի՝ «Ֆեյսբուքում» ամենաշատ հավանումներ հավաքած ծաղրական մեկնաբանությունը
հետևյալն է՝ «Չգիտեմ էլ՝ ո՞նց պետք է ծախսեմ այդ 80 մանեթը։ 80 մանեթը շատ էղավ։ Ասում եմ՝ բալքամ կեսը փոխանցեմ
Հեյդար Ալիևի ֆոնդին»։
Խտապատկերում գրառման բնօրինակն է։
