Երկուշաբթի, Ապրիլի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բաքվի բանտում ինձ «երջանիկ» նկարելուց հետո, ադրբեջանցիները «Ալլահ Աքբար» գոռալով դաժանորեն ծեծեցին, կոտրեցին ձեռքս, մատներս, երեք կողերս… Լապշինի արձագանքը

22/01/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ես չեմ դադարում զարմանալ շատ հայերի ֆանտաստիկ ինֆանտիլիզմի և միամտության վրա։  Հայաստանի բնակիչները բացարձակապես չեն հասկանում, թե ինչ է Ադրբեջանը և ովքեր են ադրբեջանցիները և ինչ է Ալիևի ռեժիմը». Facebook-ի իր էջում գրել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ՝ անդրադառնալով որոշ «հայերի» տարօրինակ ցնծությանը Արցախի ղեկավարների բանտային լուսանկարների առնչությամբ, որոնք տարածվել են ադրբեջանական լրատվամիջոցների կողմից: 

Կրկին կիսվելով ադրբեջանական բանտում գտնվելու իր դառը փորձով ՝ հայտնի բլոգերը ամոթանք է տվել նման «հայերին» ՝ գրելով. «Այդպիսի հայերը ինձ մոտ ուղղակի սրտխառնոց են առաջացնում»։     

«Վերջին օրերին ադրբեջանցիները տարածել են «երջանիկ» հայ գերիների լուսանկարները, այդ թվում ՝ Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի և այլոց, ովքեր իբր գրադարանում գրքեր են կարդում, հեռուստացույց դիտում և նույնիսկ խցում ջեռուցման մարտկոցներ կան։ «Նրանց մոտ ամեն ինչ լավ է, նրանք ամեն ինչից գոհ են, նրանք հանգստավայրում են»։ Եվ այդ ապուշ մեկնաբանությունները տասնյակ այլ միամիտ հիմարների կողմից հավանության են արժանանում։

Ժողովուրդ, դուք չեք հասկանում, որ դրանք բեմադրված լուսանկարներ են։ Ինձ Բաքվի բանտում պահում էին և տանում գրադարան՝ ալիևյան ԶԼՄ-ների համար լուսանկարվելու։  Ադրբեջանցիներն ինձ գիրք էին տվել։ Ասացին, որ ժպտամ, թե չէ կզրկեն բանտի բակում զբոսանքից։ Հետո ինձնից գիրքը վերցրին ու վերադարձրին կեղտոտ ու գարշահոտ խուց, որտեղ էլ պահում էին յոթ ամիս։ 

Բանտախցերն իրականում շատ ավելի վատն են, նրանց տարել են բժշկական մասնաշենք ՝ ֆոտոսեսիայի համար։ Այնտեղ բժշկական շենքում կան մի քանի էլիտար բանտախցեր, որոնք հենց այնպւսի տեսք ունեն, ինչպես այս լուսանկարներում: Սովորական խցերում ջեռուցում չկա, դատապարտյալները ձմռանը սառչում են, քնում են դեռ խորհրդային պատառոտված վերմակների տակ ՝ հագնելով իրենց եղած բոլոր հագուստը։ Այնտեղ հեռուստացույց չկա, բայց ինձ էլ լուսանկարի համար տարել են բժշկական մասնաշենքի խուց, որտեղ հեռուստացույց կար։

Երբ կարդում եմ այն հիմարությունները, որ հայերը գրում են Արցախի առաջնորդների «երջանիկ» դեմքերի մասին, այդպիսի հայերը ինձ մոտ ուղղակի սրտխառնոց են առաջացնում։ Անկախ լուսանկարում պատկերված մարդկանց անհատականությունից, նրանք իսկապես փորձանքի մեջ են ընկել և օգտագործվում են որպես Հայաստանի վրա ճնշում գործադրելու գործիք։ Դուք պետք է հասկանաք, որ Ադրբեջանն այսօր ոչնչով չի տարբերվում Թալիբանից կամ ԻԼԻՊ-ից։ Այդ գերիներին ամենայն լրջությամբ սպառնում են խոշտանգումներ ու մահ Բաքվի բանտում։ 

Ես ձեզ հիշեցնեմ, որ ինձ այդ նույն բանտում ադրբեջանցիները «Ալլահ Աքբար» գոռալով դաժանորեն ծեծեցին, կոտրեցին ձեռքս, մատներս, երեք կողերս, ծնոտս և ջարդեցին առջևի ատամներս։ Դա տեղի ունեցավ երեք ամիս անց այն բանից հետո, երբ նրանք նկարեցին ինձ «երջանիկ» ՝ գիրքը ձեռքիս: Եվրոպական դատարանն իր 20.05.2021 թվականի որոշմամբ Ադրբեջանին մեղավոր է ճանաչել ապօրինի ձերբակալման, դաժան խոշտանգումների և սպանության փորձի մեջ», – գրել է բլոգերը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ալիևի համար հաղթանակն ամբողջական չէ, քանի իրեն ու իր հորը հաղթած գործիչները ազատության մեջ են. Տիգրան Աբրահամյան

Հաջորդ գրառումը

Երևանում սպասվում է 10-15 սմ ձնածածկույթ

Համանման Հոդվածներ

Նորություններ

FIP քարոզչական կայքին զինաթափելու լավագույն միջոցը առավելագույնս աչալուրջ լինելն ու ճշգրիտ տեղեկություն փոխանցելն է. Հովհաննես Իշխանյան

26/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները». Սուրեն Սուրենյանց

26/04/2026
Նորություններ

ՀՀ նախագահը Ցեղասպանության 111-րդ տարելիցի առիթով չի հղել ուղերձ. Հակոբ Բադալյան

26/04/2026
Միջազգային

Թրամփի ընթրիքի ժամանակ կրակոցներ արձակած անձը մանիֆեստ է պատրաստել

26/04/2026
Հաջորդ գրառումը

Երևանում սպասվում է 10-15 սմ ձնածածկույթ

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

«Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին. «Երկիր»

26/04/2026

Երեկ՝ ապրիլի 25-ին, երբ դեռ թարմ էին Ծիծեռնակաբերդի Անմար կրակի ծաղիկները, իսկ հազարավոր մարդիկ, Երևան այցելած սփյուռքահայեր ու հյուրեր դեռ շարունակում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Աշխարհի ամենահին քրիստոնեական ազգերից մեկը լուռ տառապում է. Մել Գիբսոն

26/04/2026

«Հայաստանում տեղի է ունենում ժամանակակից քրիստոնյաների հալածանք։ Սա հավատացյալներին իրենց պատմական հողերից վտարելու արշավ է։ Ես կոչ եմ անում միջազգային...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա ստրկության քարոզ է. «Սիրո» սրտիկների ու ժպիտների հետևում թաքնված է ամենադաժան ավտորիտարիզմը

26/04/2026

Սիրելի՛ երիտասարդնե՛ր, նայե՛ք այս պատկերին ու լավ հիշեք այն։ Սա պարզապես իշխող ուժի փարթի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Նյու Յորքի քաղաքապետի գրառումից Ադրբեջանի ԱԳՆ-ն հիսթերիայի մեջ է ընկել

26/04/2026

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամադանիի հայտարարությունը շինծու «հայերի ցեղասպանության» մասին. հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական