Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա բնակավայրերի՝ «հայկական կողմի հրետակոծությունների» մասին:
«Առավոտվա ժամերից սկսած հայկական զինված ուժերը հրետանակոծում են Գերանբոյի, Տերտերի և Աղդամի շրջանների գյուղերը: Կան զոհեր և վիրավորներ», ասվում է զեկույցում: