Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բաքուն Հայաստանում Իրանի դեսպանի կարծիքը համարում է «սադրանք»

12/11/2023
- Նորություններ, Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սուբհանիի հայտարարություններին, որոնք արվել են «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում:Մասնավորապես գերատեսչության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն Իրանի դեսպանի կարծիքը որակել է «սադրիչ» և «անհիմն», գրում է interfax.az-ը։

«Նման հայտարարությունները վնասում են Ադրբեջանի և Իրանի հարաբերություններին՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա, ինչպես նաև հակասում են Իրանի նախագահի՝ 2023 թվականի նոյեմբերի 9-ին Տաշքենդում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ասած խոսքերին։ Նշված հանդիպման ժամանակ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին ուրախությամբ նշել էր, որ Ադրբեջանը երկար տարիներ անց ապահովել է իր տարածքային ամբողջականությունը, և որ Ղարաբաղը վերադարձել է Ադրբեջանին»,- ընդգծել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

Հաջիզադեն նշել է, որ Բաքուն Հայաստանում Իրանի դեսպանի կարծիքը համարում է «սադրանք»։

«Մենք ակնկալում ենք, որ Իրանը կկանխի մեր հարաբերությունների ոգուն չհամապատասխանող նման քայլերը, ինչպես նաև համապատասխան միջոցներ կձեռնարկի դեսպանի արտահայտած կարծիքի կապակցությամբ»,- հավելել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում հայտարարել էր Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին։

«Մենք ճանաչում ենք Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը միջազգային և ՄԱԿ-ի նորմերին համապատասխան, բայց դա չի նշանակում, որ  պետք է ոտնահարվեն այնտեղ գտնվող մարդկանց իրավունքները։ Մենք կարծում ենք, որ Ղարաբաղի ժողովրդի իրավունքները պետք է ապահովվեն, Ղարաբաղի ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցչի իրավունքները պետք է ապահովվեն, նրանք պետք է հնարավորություն ունենան իրացնելու իրենց իրավունքները։ Սա իրողություն է, որը ոչ ոք, այդ թվում՝ Ադրբեջանը, չի կարող անտեսել։ Երբ սկսվեց ղարաբաղյան ճգնաժամը, և ղարաբաղցիները եկան Հայաստան, մի խումբ փախստականներ գտնվում էին Կապանում, ես գնացի և հարցրեցի նրանց, թե ինչու են լքել այդ տարածքը, և նրանք ասացին, որ իրենց կյանքին վտանգ է սպառնում։ Երկիրը, որը մյուսներին իր քաղաքացին է անվանում, պետք է պայմաններ ստեղծի, որպեսզի այդ մարդիկ իրենց ապահով զգան և չլքեն այդ տարածքը, այդ հողը։ Մենք Ղարաբաղի ժողովրդի օրինական և լեգիտիմ իրավունքների ապահովման կողմնակիցն ենք»,- ասել էր նա։

Խոսելով Հայաստանով անցնող ճանապարհների դեպքում միջանցք տերմինի օգտագործման մասին՝ նա նշել էր, որ «այդ հայտարարությունների հետևում գաղտնի մտքեր են թաքնված»։

«Մենք պաշտպանում ենք Հայաստանի անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանութունը և դեմ ենք այն ամենին, ինչը խախտում է նրա միջազգային սահմանները։ Ինչ վերաբերում է միջանցքին, ապա նշեմ, որ միջազգային գրականության մեջ այն նշանակում է հաղորդակցման ուղի, բայց երբ այն կապված է Հայաստանի հետ, այն ձեռք է բերում հատուկ իրավաբանական նշանակություն։ Նրանք, ովքեր կրկնում են այս բառը, այն օգտագործում են հատուկ իմաստով և գաղտնի մտքեր են թաքցնում իրենց հայտարարությունների հետևում»,- ասել էր դեսպանը։

Դեսպանը վստահեցրել էր, որ Իրանը դեմ չէ տրանսպորտային հաղորդակցության վերականգնմանը, սակայն անընդունելի է համարում Հայաստանի վերահսկողությունից դուրս ճանապարհների առկայությունը։

«Մենք դեմ ենք այն հաղորդակցություններին ու ուղիներին, որոնք դուրս են գալիս Հայաստանի ինքնիշխանության շրջանակներից և կասկածի տակ են դնում Հայաստանի անկախությունը։ Մեր տեսանկյունից՝ անընդունելի է այն ճանապարհը, որը չի գտնվում Հայաստանի վերահսկողության և ինքնիշխանության ներքո»,- ասել էր Մեհդի Սոբհանին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բոլորը կենտրոնացած են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի վրա․ Ուկրաինայի պատերազմը գրեթե ավարտված է

Հաջորդ գրառումը

ՌԴ-ն Անդրկովկասից ոչ մի տեղ չի անհետանա, և մեր դաշնակիցները սա շատ լավ գիտեն. Լավրով

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Ինչպե՞ս կարող է ընդունվել օրինախախտ նախընտրական ծրագիրը

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է գերիների մասին հաշվետվություններ

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 26.000 տոննա բեռ. Մուստաֆաև

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն զեկույց է ներկայացրել Հայաստանից գնված ապրանքների վերաբերյալ՝ պարզաբանելով ներմուծման հարցը

16/04/2026
Հաջորդ գրառումը

ՌԴ-ն Անդրկովկասից ոչ մի տեղ չի անհետանա, և մեր դաշնակիցները սա շատ լավ գիտեն. Լավրով

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական