Սիրելի հանդիսատեսին վերադարձած «Բարի օր 2»-ը կրկին ներկայացնում է Հենդրիկի և նրա ընտանիքի անդամների արկածները՝ շարունակելով ֆիլմի առաջին մասում սկսված պատմությունը։ Բայց այս անգամ մեզ չի սպասում պարզապես շարունակություն. ֆիլմը ամբողջովին նոր սյուժե է, որն իր առանձնահատկություններով կարող է զարմացնել նաև նրանց, ովքեր չեն տեսել նախորդը։
Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ փետրվարի 6-ին «Մոսկվա» կինոթատրոնում։ Արդեն առաջին ֆիլմը մեծ հաջողություն էր գրանցել, քանի որ, այն 160 հազարից ավելի հանդիսատեսի կողմից էր դիտվել միայն Երևանի կինոթատրոններում։ Այդ մասին խոսեց ռեժիսոր Գրիգոր Գասպարյանը՝ ավելացնելով, որ ֆիլմի հաջողությունը ստիպել է նրանց շտապել նկարելու երկրորդ մասը։ Գասպարյանը նաև նշեց, որ ֆիլմը միշտ չի լինում հեշտ ու անվտանգ շարունակել, ուստի շատ երկար մտածել ենք՝ ինչպիսի խնդիրներ ու թեմաներ պետք է ներկայացնենք այս մասում։

«Նախորդ ֆիլմը սիրվել էր ոչ միայն կատակերգական տարրերի, այլև սոցիալական խնդիրների բարձրացման համար: Երկրորդ մասում ևս մենք մեր հասարակության հայելին ենք ներկայացնում՝ մի հայելի, որն ցույց է տալիս մեզ՝ մեր առավելությունները և թերությունները, գեղեցկությունն ու խառնաշփոթությունը», – ընդգծեց ռեժիսորը։
Հենդրիկի կերպարն այս անգամ դիմադրում է նոր մարտահրավերների՝ երազանք ունենալով, որ այլևս ոչ ոք չի կարողանա նրան ստել։ Բայց հրաշքը կատարվում է, և նա սկսում է լսել բոլոր այն ճշմարտությունները, որոնք նախկինում անտեսում էր։ Սա, իհարկե, առաջացնում է դրամատիկ, բայց նաև կատակերգական իրավիճակներ։ Հենդրիկի կերպարը դարձնում է ակնհայտ սոցիալական խնդիրները՝ կոռուպցիան, շինծու բարքերը, որոնք երբեմն ի հայտ են գալիս մեր առօրյայում։

Իսկ Տաթևի կերպարով Ռոզի Ավետիսովան պատմեց, որ նախորդ ֆիլմում նա մի տեսակի դժբախտ կին էր, որն ընդամենը լսում էր իր ամուսնուն։ Այս անգամ Տաթևը դարձել է շատ ավելի ինքնուրույն ու անկախ կին, ով չի վախենում արտահայտել իր կարծիքը։ «Տաթևի կերպարը երկու տարբեր պատկերման մեջ է, բայց երկուսն էլ սիրում են Հենդրիկին։ Ֆիլմը հիանալի հնարավորություն է ընձեռում ցուցադրելու ընտանիքի կարևորությունը, որն ամենակարևոր ինստիտուտն է մեր կյանքում», — նշեց նա։

Ֆիլմում նկարահանվել են նաև Մկրտիչ Արզումանյանը, Իվետա Մուկուչյանը, Էվա Խաչատրյանը, Նանուլը, Արև Սանթրոսյանը, Վարդան Քոչարյանը և այլ ճանաչված դերասաններ, որոնք իրենց դերերով ավելացնում են պատմության հետաքրքրությունը։ Ֆիլմի ստեղծագործական թիմը նաև խոստացավ, որ եթե հանդիսատեսը շարունակաբար ցանկանում է հետևել Հենդրիկի ու նրա ընտանիքի արկածներին, ապա երրորդ ֆիլմի նկարահանումները հնարավոր են։
Այսպիսով, այս ֆիլմը, ոչ միայն ծիծաղելի պահեր է պարունակում, այլ նաև մեզ հնարավորություն է տալիս գտնել մեզ՝ այս հասարակության մեջ։ Այն հայելին է, որն անկեղծորեն արտացոլում է մեր իրականությունը՝ և գեղեցկությունները, և թերությունները։
Լիանա Փանոսյան
ՀՊՄՀ 4-րդ կուրսի լրագրության բաժնի ուսանող