2024 թվականի հունիսի 11-ին Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքին։
Նախարարները նշել են, որ մեծ նշանակություն են տալիս ադրբեջանա-գերմանական հարաբերություններին և շահագրգռված են հետագա համագործակցության ընդլայնմամբ։
Խոսելով տարածաշրջանում առկա իրավիճակի և իրողությունների, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ նախարար Բայրամովը նշել է խաղաղ գործընթացում առկա խնդիրներն ու հնարավորությունները։
Այս համատեքստում նշվել է, թե իբր Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շարունակական պահանջը խոչընդոտ է խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային այլ հարցեր։