«Մերկել-Բայդեն համաձայնագիրը, ըստ էության, երկու երկրների ազգային շահերի մասին համաձայնագիր էր: Գերմանիան և Միացյալ Նահանգները, առանց ուկրաինացի պաշտոնյաների կամ ներկայացուցիչների ներկայության, որոշեցին այս ազգի ճակատագիրը Եվրոպայի սրտում և գործնականում շրջանցեցին Ուկրաինան այս ուղղությամբ: Ուկրաինացի որոշ պաշտոնյաներ հեռուստատեսային կատակերգությունը շփոթել են դիվանագիտության և հայրենասիրության հետ¹», հաղորդում է Ուկրաինական espreso.tv կայքը:
«Զելենսկու անփորձ քաղաքականությունը ձախողվել է բոլոր քաղաքական, տնտեսական, սոցիալական և նույնիսկ միջազգային ոլորտներում: Ուկրաինան՝ արդյունաբերական և գյուղատնտեսական լուրջ արտադրություն ունեցող երկիր, այժմ խաղաղություն է խնդրում մի կողմից Պուտինի, մյուս կողմից՝ Արևմուտքի հետ: Ուկրաինացի պաշտոնյաները պետք է իմանան, որ Եվրամիությանը պետք չէ ծանր պարտքեր ունեցող երկիր, և ՆԱՏՕ-ի անդամները ոչ մի դեպքում չեն ցանկանում պատերազմել Ռուսաստանի հետ Ուկրաինայի պատճառով», հավելում է կայքը:
«Հյուսիսային Հոսք-2» նախագծի իրագործմամբ՝ Ուկրաինան ոչ միայն կորցրեց Եվրոպա գազի տարանցումից եկամտի իր ամենակարևոր աղբյուրներից մեկը, այլև չունի լծակներ Ռուսաստանի դեմ:
©️ #ՓԱԿԱԳԻԾ