Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բագրատ Սրբազանի կոչը կարող է և պետք է մտորումների առիթ դառնա. Դավիթ Անանյան

14/06/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ ՊԵԿ նախկին նախարար Դավիթ Անանյանը գրում է.

Իրավիճակը գնալով ավելի է բարդանում, քանի որ զգացմունքները, բարոյական սկզբունքները մի կողմից, իսկ հանրային սպասումներն ու անելիքների սթափ գիտակցումը մյուս կողմից սուր հակասության մեջ են գտնվում։

Բագրատ Սրբազանի խորը հիասթափությունն ու դժգոհությունը՝ կապված ոստիկանական ուժերի և ոստիկանության ղեկավար անձնակազմի գործողությունների հետ, ոստիկանության համակարգային թերացումների և լիազորությունների չարաշահման, նույնիսկ՝ վերազանցման մի յուրատեսակ արձանագրում էր։ Հետևաբար, նրա՝ ոստիկաններին անվերապահորեն (վերից վար) «խուլիգան» անվանելը իրավապահ համակարգում վերաիմաստավորման և հիմնարար փոփոխությունների՝ թեև կոշտ, այնուամենայնիվ, կոչ պետք է ընկալել։

Բնական է, որ Սրբազանի կողմից նման «ընդհանրացումը» կարող է վիրավորական ընկալվել իրավապահ հանրության որոշ անդամների համար, ովքեր, այնուամենայնիվ, ձգտում են պատվով և արժանապատվորեն կատարել իրենց պարտականությունները։ Բայց սա այն մարտահրավերն է, որը ներկայացվում է բոլորին, ովքեր ծառայում են պետական համակարգում, այդ թվում՝ ոստիկանությունում: Կարևորն այստեղ ոչ այնքան պիտակավորումն է, այլ այն, թե արդյո՞ք դուք իսկապես անում եք հնարավորը ձեր պարտականությունները բարոյա-էթիկական ամենաբարձր չափանիշներին համապատասխան կատարելու համար:

«Մենք պարզապես մեր գործն ենք անում» արտահայտությունն այլևս չի կարող արդարացնել համամարդկային արժեքներին հակասող գործողությունները կամ հանցավոր անգործությունը: Միշտ կա ընտրություն՝ անել ճիշտը, դառնալ արժանավայել պահվածքի և հասարակությանը ծառայելու օրինա՞կ, թե՞ թաքնվել ձևակերպումների ու արդարացումների հետևում՝ ժխտելով սեփական պատասխանատվությունն ու փոփոխության հնարավորությունները։

Պետական մարմիններում և հատկապես ոստիկանությունում ծառայելը մեծ պատիվ ու պատասխանատվություն է։ Դա պարզապես աշխատանք չէ. դա ծառայություն է Հայրենիքին, հասարակությանն ու համայնքին, դա օրենքի, կարգի և յուրաքանչյուր քաղաքացու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանություն է: Եթե ոստիկանը կամ որևէ այլ պետական ծառայող զգում է, որ ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները այս բարձր չափանիշներով, կարո՞ղ է վրա է հասել ժամանակը վերանայել իր կոչումն ու դերը, կամ, առհասարակ, գտնվելը համակարգում:

Այսպիսով, Բագրատ Սրբազանի կոչը (թեև արտահայտված բավականին կոշտ ձևով), կարող է և պետք է մտորումների առիթ դառնա հանրային ծառայության մեջ ներգրավված յուրաքանչյուրի համար։ Նա հիշեցնում է բոլորին՝ սեփական բարոյական կողմնացույցները ներքին ստուգման ենթարկելու անհրաժեշտության մասին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինքնաոչնչացման արշավը շարունակվում է

Հաջորդ գրառումը

Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Երևանում փոշու ամենաբարձր կոնցենտրացիաները դիտվել են հոկտեմբերի 9-ին, Նուբարաշենում ծծմբի երկօքսիդի չափը գերազանցվել է 3 անգամ

13/10/2025
Միջազգային

Այսօր առավոտյան իսրայելական բանտերից ազատ է արձակվել 2000 պաղեստինցի

13/10/2025
Միջազգային

Պատերազմն ավարտվել է. հայտարարել է Թրամփն Իսրայելում. նա կպարգևատրվի Պատվավոր նախագահական մեդալով

13/10/2025
Միջազգային

ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել ողջ մնացած վերջին 20 պատանդներին

13/10/2025
Հաջորդ գրառումը

Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Երևանում փոշու ամենաբարձր կոնցենտրացիաները դիտվել են հոկտեմբերի 9-ին, Նուբարաշենում ծծմբի երկօքսիդի չափը գերազանցվել է 3 անգամ

13/10/2025

«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորիգի կենտրոնը» Երևան քաղաքի մթնոլորտային օդի որակի՝ հոկտեմբերի 8-ից ի 12-ն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ ուսումնասիրություն է արել, ըստ...

ԿարդալDetails

Այսօր առավոտյան իսրայելական բանտերից ազատ է արձակվել 2000 պաղեստինցի

13/10/2025

Պատերազմն ավարտվել է. հայտարարել է Թրամփն Իսրայելում. նա կպարգևատրվի Պատվավոր նախագահական մեդալով

13/10/2025

ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել ողջ մնացած վերջին 20 պատանդներին

13/10/2025

Անտեսելով դատարանի՝ պարտադիր կատարման որոշումները՝ քննչական մարմինը սահմանել է ապօրինության նոր նշաձող՝ առաջադրել է տնտեսական բնույթի ևս մեկ մեղադրանք

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական