Հիշեցնենք՝ 2021թ. դեկտեմբերի 3-ին ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար համայնքից անասնապահությամբ զբաղվող, 1956թ. ծնված Սեյրան Սմբատի Սարգսյանին առևանգել, ադրբեջանական դիրք էին տեղափոխել ու ազգային ատելության շարժառիթով դիտավորությամբ սպանել էին:
Հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Սեյրան Սարգսյանին սպանած անձն Ադրբեջանի Հանրապետության ԶՈւ զինծառայող, շարքային Ռահիմզադե Դավիթ Գաբիլ Օղլին է:
Ռահիմզադե Դավիթ Գաբիլ Օղլին ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը դատարանի կողմից բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: