Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նոյն է մեղավոր…Արցախի հիմնախնդիրը Նիկոլի գրպանը գցելու ստոր եւ ազգակործան ծրագիրը. Արմեն Աշոտյան

17/04/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.

«Հայաստանի Հանրապետության բարեխեղված Ոստիկանությունից հայտնում են, որ հաջողությամբ ավարտել են «Յանիչարը նորաձեւ է» օպերացիան, որի նպատակն էր պարզել, թե նախկիններից ո՞վ է ամենամեղավորը Հայաստանում ստեղծված աղետալի իրավիճակի համար։

Իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Նիկոլի թվից 5500 տարի առաջ քաղաքացի Նոյ Լամեհովիչ Ադամյանը, ապօրինի ճանապարհով օդերեւութաբանական զարգացումների մասին ներքին տեղեկություններ ստանալով «Աստված» կոչվող անհայտ աղբյուրից, առանց Սեւանի քաղաքապետարանի կոմունալ վարչության կողմից սահմանված կարգով ձեւակերպված շինարարական թույլտվության իրականացրել է «տապան» տիպի ջրային փոխադրամիջոցի կառուցումը։

Ավելին, քաղաքացի Նոյ Ադամյանը խարդախությամբ ներ է քաշել եւ «տապան» տիպի ջրային փոխադրամիջոցում անազատության է մատնել մի շարք կենդանիների, այդ թվում՝ ՀՀ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ հաշվառված կենսաբանական տեսակներից։

Իր ապօրինի գոծողությունների ընթացքում Նոյ Ադամյանը դրսեւորել է խտրական գենդերային մոտեցում՝ «տապան» տիպի ջրային փոխադրամիջոցը տրամադրելով միայն արական եւ իգական սեռի ներկայացուցիչներին։

Տվյալ ապօրինությունները ուղեկցվել են նաեւ հստակ կլանային քաղաքականությամբ, քանզի «տապան» տիպի ջրային փոխադրամիջոցում տեղեր են հատկացվել բացառապես Նոյի ընտանիքի անդամներին եւ մերձավորներին։

Չունենալով նման փոխադրամիջոց վարելու վարորդական իրավունք՝ քաղաքացի Նոյ Ադամյանն անարգել նավարկել է Համաշխարհային օվկիանոսի ջրերում։

Այս արկածախնդրության ընթացքում, հանցավոր համաձայնության գալով ոմն «ագռավի» եւ «աղունի» հետ, նա որոշել է կայանել «տապան» տիպի ջրային փոխադրամիջոցը Արարատ լեռան գագաթին, թեպետ արդեն այդ ժամանակ աշխարհում առկա էին շատ ավելի բարձր լեռներ, զորօրինակ՝ Էվերեստը եւ Քիլիմանջարոն։

Սակայն անհերքելի ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ քաղաքացի Նոյ Ադամյանը, միտումնավոր կերպով եւ հեռահար նպատակներով իրականացրել է Հայաստանը ավետյաց երկիր դիրքավորելու, Արարատը բիբլիական լեռ հռչակելու, հայերին սին հպարտություն ներշնչելու, Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնելու, նախկիններին արդարացնելու, Արցախի հիմնախնդիրը Նիկոլի գրպանը գցելու ստոր եւ ազգակործան ծրագիրը։

Գործով նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցություն, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների աշխատակազմեր։

Միջոցներ են ձեռնարկվում «Աստված» մականունով աղբյուրը հայտնաբերելու եւ չեզոքացնելու ուղղությամբ»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչները հանդիպել են Սամվել Շահրամանյանի հետ

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց. պաշտպան

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես պաշտպանեի Փաշինյանին, դուք երբեք չէիք ասի, որ ես իրավունք չունեմ հայտնել իմ կարծիքը, որովհետև ապրում եմ Սփյուռքում. Հարութ Սասունայն

03/02/2026
Միջազգային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն կիսադատարկ Ռադայում խոսել է խաղաղության համար «դժվար որոշումների» մասին

03/02/2026
Ըստ «Թագեսփոստի»: Աղոթք Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցում, 2020 թվական:
ԿԱՐԵՎՈՐԸ

Վենսի այցը Հայաստան ուշադրություն է հրավիրում Բաքվող պահվող հայ գերիների վրա. Zeale

03/02/2026
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական