Կիրակի, Մայիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախումբը Շվեյցարիայում քննարկել է արցախցիների վերադարձի և հրատապ հումանիտար խնդիրները. Օսկանյան

05/05/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախումբը Շվեյցարիայում քննարկել է արցախցիների վերադարձի և հրատապ հումանիտար խնդիրները

Ապրիլի 29-ից մայիսի 1-ը Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը՝ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանի գլխավորած պատվիրակության հետ համատեղ, աշխատանքային այցով գտնվում էր Շվեյցարիայում։ Պատկան միջազգային մարդասիրական կառույցների հետ հանդիպումների առանցքում արցախահայության հավաքական վերադարձի իրավունքի ապահովումն ու տարածաշրջանային հումանիտար ճգնաժամի հաղթահարումն էին։

Մասնավորապես, քննարկվել են Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման, ինչպես նաև Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության շարունակական ոչնչացումն ու վանդալիզմը կանխելու հրատապ հարցերը։

Ապրիլի 30-ին Շվեյցարիայի դաշնային խորհրդարանում կայացել է Արցախին նվիրված միջոցառում՝ շվեյցարացի խորհրդարանականների, փորձագետների, հայկական համայնքի և «Քրիստոնեական միջազգային համերաշխություն» (CSI) կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Բացման խոսքով հանդես են եկել «Շվեյցարական խաղաղության նախաձեռնություն հանուն Լեռնային Ղարաբաղի» հանձնախմբի համանախագահներ, պատգամավորներ Էրիխ Ֆոնտոբելը և Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատը։

Խստորեն դատապարտելով միջազգային հանրության անգործությունն արցախահայության էթնիկ զտման ժամանակ՝ պատգամավոր Ֆոնտոբելն ընդգծել է. «Շվեյցարիան ունի համապատասխան փորձագիտական ներուժ, ավանդույթներ և վստահություն՝ նման խաղաղ գործընթաց հնարավոր դարձնելու համար, և դա ստանձնելը մեր պարտքն է»։

Հայկական կողմից ելույթներ են ունեցել Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը, մշակույթի նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ինչպես նաև Հանձնախմբի անդամներ Արմինե Ալեքսանյանը, Գառնիկ Քերքոնյանը և Մարիո Նալբանդյանը։ Պատվիրակության անդամները ներկաներին են փոխանցել արցախահայության ներկայիս կացությունը՝ շեշտելով հայրենիք հավաքական և արժանապատիվ վերադարձի կենսական կարևորությունը։

Ամփոփելով այցը՝ հայկական պատվիրակությունը վերահաստատել է միասնական դիրքորոշումը. Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային օրակարգից, քանի դեռ արցախցիները չեն վերադարձել իրենց բնօրրան, իսկ հակամարտությունը չի ստացել արդարացի՝ միջազգային իրավունքի վրա հիմնված լուծում։

Վարդան Օսկանյան, ՀՀ նախկին արտգործնախարար

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ուկրաինայի մասին կամ Ինչպես Զելենսկին գողացավ Եվրոգագաթնաժողովը հայերից. Արթուր Խաչիկյան

Հաջորդ գրառումը

Էմանուել Մակրոնը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Միայն իշխանական պաստառների նկատմամբ են ուշադիր, և դրանք վնասողին հասցնում են մահվան. Կարեն Քերիմյան

17/05/2026
Նորություններ

Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ Արթուր Խաչատրյան

17/05/2026
Նորություններ

Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս. Ոսկան Սարգսյան

17/05/2026
Իրավունք

Ինքնասպան եղած պաստառը պոկողի մահը իրավապահների խղճին է. Հովհաննես Խուդոյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

Էմանուել Մակրոնը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
Նորություններ

Ռոբերտ Աբաջյանի «կեղծ պապիկի» տունը «պաժառ» է ընկել. «Հրապարակ»

16/05/2026

Այս երկրում նույնիսկ վերելակ կանչես՝ վերջում Նիկոլի թեմայով ես իջնում։ Ում հետ խոսես, ինչից խոսես, մի տեղից անպայման հասնում են...

ԿարդալDetails
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026

Արևմուտքը մեզ կօգտագործի ՌԴ-ի ու Իրանի դեմ, իսկ թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ: Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական