Ուրբաթ, Մայիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախը ոչ մի կարգավիճակով չի կարող մասը կազմել մի պետության, որն իր քաղաքացիներին արդեն մի քանի սերունդ դաստիարակում է մոլի հայատյացության մթնոլորտում. հայտարարություն

06/06/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան իր մտահոգությունն է հայտնում վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շուրջ ծավալվող իրադարձությունների առնչությամբ։ Լինելով ապաքաղաքական կառույց, որի կանոնադրական խնդիրը գիտության զարգացումն է, ակադեմիան, սակայն, չի կարող անհաղորդ մնալ մեր պետության և ազգի համար գոյաբանական քաղաքական մարտահրավերներին։ Այդպիսի մարտահրավեր է այսօր արցախահայության հնարավոր հայրենազրկման և ցեղասպանության վտանգը, որը կարմիր գիծ է մարդկության համար։

Հազարամյակների հայոց քաղաքակրթության մաս կազմող Արցախը մեր հայրենիքի անբաժան մասն է, արցախահայությունը մեր ազգի ամենաերկար պետականություն պահպանած հատվածն է, մեր արևելյան պատվարը։ Սակայն սկսած առնվազն 20-րդ դարի սկզբից՝ կովկասյան թաթարները, թուրքական շրջանակների աջակցությամբ, այնուհետև նրանց ադրբեջանցի հետնորդները գործադրում էին բոլոր ջանքերը՝ վերացնելու հայկական որևէ հետք Արցախում։ Այդ ամենն ուղեկցվում էր մարդկության դեմ իրագործվող հանցանքներով։

Այդ քաղաքականությունը շարունակվեց նաև Խորհրդային Միության փլուզումից հետո և առանձնահատուկ թափ ստացավ 2020թ. 44-օրյա պատերազմի արդյունքում ձևավորված նոր իրողությունների պայմաններում՝ փաստացի վերածվելով Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական գաղափարախոսության մի անքակտելի բաղադրիչի։ Այսօր մենք ականատես ենք այս արատավոր քաղաքականության այնպիսի բացահայտ դրսևորումների, ինչպիսիք են հայտարարագրված ծրագրերն իսպառ վերացնելու հայկական պատմամշակութային հետքն իր վերահսկողության տակ անցած նոր տարածքներում, հայատյացության սփռումը բոլոր հնարավոր միջազգային հարթակներում, պատմության զեղծարարությունը, արհամարհանքը միջազգային իրավունքի հանդեպ, մասնավորապես, ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիայի ոտնահարումը և այլն։

Ադրբեջան պետության կազմում հայտնվելու պարագայում Արցախին սպասվում է արագ հայաթափում, արցախահայությանը՝ հայրենազրկում, ցեղասպանություն։ Արցախը ոչ մի կարգավիճակով չի կարող մասը կազմել մի պետության, որն իր քաղաքացիներին արդեն մի քանի սերունդ դաստիարակում է մոլի հայատյացության մթնոլորտում։ Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է։ Մենք չենք կարող հրաժարվել այդ հիմնարար սկզբունքից։

Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը այսօր կանգնած են լուրջ մարտահրավերների առջև։ Հարկավոր է համախմբել մեր ողջ ներուժը՝ դիմագրավելու այդ մարտահրավերներին, լուծումներ գտնելու առաջ եկած խնդիրներին։ Գիտությունների ազգային ակադեմիան պատրաստ է ՀՀ պետական իշխանության մարմիններին տրամադրել մասնագիտական խորհրդատվություն, կարող է դառնալ այն հարթակներից մեկը, որտեղ կարող են քննարկվել համահայկական նշանակություն ունեցող հիմնահարցերը, լուծումներ և այլընտրանքային տարբերակներ առաջարկվել համահայկական օրակարգի ձևավորման համար:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
06.06.2022թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանն ընդունել է երկիր 43.700 քմ կմ տարածքով, իսկ հիմա հայերի տիրապետության տակ է 31.400 քառակուսի կիլոմետրը. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

Հաջորդ գրառումը

Բյուրեղավանում ավարտական խնջույքն ավարտվել է թունավորումով

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կալանավայրում մանկապղծության համար դատապարտվածի դի է հայտնաբերվել

14/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026
Նորություններ

Մահացել է Նիկոլայ Ծատուրյանը

14/05/2026
Նորություններ

Արցախյան վերջին մարտերին անհետ կորած զինծառայողները. «Հետք»

14/05/2026
Հաջորդ գրառումը

Բյուրեղավանում ավարտական խնջույքն ավարտվել է թունավորումով

Ամենաշատ ընթերցվածը

Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ձայնային հաղորդագրությամբ դիմել է աշխարհի հայերին

14/05/2026

Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետա է: Կոչ եմ անում համայն հայությանը և բարի կամքի մարդկանց օգնել մեզ. Դավիթ Բաբայան...

ԿարդալDetails
Նորություններ

Իջևանի ոստիկանները հարձակվել են գործադուլ հայտարարած հնդկաստանցի աշխատողների վրա

14/05/2026

Իջևանի «Գրանդ տեքստիլ» կարի արտադրամասում աշխատող Հնդկաստանի քաղաքացիները նորից գործադուլ են անում։ Դեսպանատնից ուրբաթ օրը աշխատողներին համոզել են կասեցնել բողոքը՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական