Արկտիկայի սառույցն անհետանում է կանխատեսվածից շատ ավելի արագ


Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ Արկտիկայում սառույցի հալման արագությունը նախկինում թերագնահատվել է: Ըստ նրանց տվյալների՝ 40 տարվա ընթացքում ջերմաստիճանը ամեն տասնամյակ բարձրացել է միջինը 1 աստիճանով:

Միևնույն ժամանակ, հետազոտողները հայտնում են, որ Բարենցի ծովում և Շպիցբերգեն արխիպելագի մոտակայքում ջերմաստիճանը նույնիսկ ավելի արագ է աճել` յուրաքանչյուր տասնամյակում 1,5 աստիճանով, հաղորդում է news.ru-ն: Անցյալում համարվում էր, որ Արկտիկայում ջերմաստիճանը կբարձրանա աստիճանաբար: