Երեքշաբթի, Մայիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արայիկ Հարությունյանն արձագանքել է Լոս Անջելես կատարած իր անօգուտ այցի վերաբերյալ իմ քննադատությանը. Հարութ Սասունյան

04/03/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է իմ քննադատությանը՝ նրա և նախկին դեսպան Լիլիթ Մակունցի Լոս Անջելես կատարած վիճահարույց այցի վերաբերյալ։

Ահա իմ պատասխանը նրա անհիմն մեկնաբանություններին․

1. Ես խորապես զգացված եմ, որ Հարությունյանը, լինելով Փաշինյանի գրասենյակի «քարտուղար», իր թանկարժեք ժամանակը նվիրել է իմ հոդվածին պատասխանելուն։ Ենթադրում եմ, որ նա ուրիշ անելիք չունի։ Քանի որ երկիրը այնքան լավ է կառավարվում, որ իմ հոդվածը դարձել է նրա օրակարգի գլխավոր հարցը…

2. Իմ լուրջ քննադատություններին՝ կապված այդ անճարակ զույգի Լոս Անջելեսում ունեցած ձախողված արկածախնդրությունների հետ, Հարությունյանը պատասխանել է անձնական վիրավորանքներով, ինչը ցույց է տալիս նրանց աղետալի ուղևորության համար որևէ հիմնավորման բացակայությունը։

3. Հարությունյանն ինձ անվանել է «ամերիկյան լրատվական դաշտի ժամկետանց սյունակագիր»։

ա) Ուրախ եմ, որ Հարությունյանը տեղյակ է՝ ես լրագրող եմ, ինչն ապացուցում է, որ նա լիովին անիրազեկ չէ։

բ) Եթե ես իսկապես «ժամկետանց» լրագրող լինեի, ինչո՞ւ էր Հարությունյանն իր ժամանակը վատնում անարժան սյունակագրին պատասխանելու վրա։ Ինչո՞ւ են աշխարհի տասնյակ թերթեր և կայքեր վերատպում իմ շաբաթական վերլուծությունները։ Բացի այդ, նա պետք է իմանա, որ Փաշինյանը համաձայն չէ իր գնահատականին՝ իմ լրագրողական կարողությունների վերաբերյալ։ 2019 թվականի ապրիլի 17-ին վարչապետն իր  ֆեյսբուքյան էջում գրել էր, որ իմ թերթը՝ «Կալիֆորնիա կուրիերը», «Սփյուռքի ամենահեղինակավոր թերթերից մեկն է»։

գ) Հարությունյանը զուր էր պարծենում, թե Լոս Անջելես կատարած մեկ ուղևորությամբ նա ջախջախել է Փաշինյանի իշխանության դեմ հնչող կեղծիքները։ Նա սխալվում է, քանի որ Հայաստանում և նրա սահմաններից դուրս գրեթե այլևս չեն մնացել Փաշինյանի կողմնակիցներ։

դ) Եթե Փաշինյանը Լոս Անջելեսում լայն աջակցություն ուներ, ապա ինչո՞ւ էին Հարությունյանն ու Մակունցն իրենց այցը գաղտնի պահում համայնքից՝ սահմանափակվելով միայն հատուկ ընտրված փոքրաթիվ խմբի հետ հանդիպմամբ։

ե) Հարությունյանը հայտարարել է, որ Լոս Անջելես կատարած իրենց ուղևորության ծախսերը չեն վճարվել Հայաստանի կառավարության կողմից։ Նա ասաց, որ իրենք արձակուրդում են եղել։ Ես կասկածում եմ այս հայտարարությանը, քանի որ Լոս Անջելես նրանց թռիչքների և հյուրանոցում մեկ շաբաթ մնալու արժեքը, հավանաբար, մի քանի անգամ գերազանցում է նրանց ամսական աշխատավարձը։ Երկրորդ, նրանց հայտարարած ծրագիրը՝ ցրելու Փաշինյանի իշխանության մասին «սխալ տեղեկատվությունը», ավելի շատ նման է քաղաքական գործունեության, քան արձակուրդի։ Կասկածում եմ, որ նրանք գնացել են Դիսնեյլենդ կամ այցելել են այլ զբոսավայրեր։

զ) Եթե ​​կառավարությունը չի վճարել նրանց ուղևորության ծախսերը, ապա նրանք թերևս գտել էին մի օլիգարխի, որը կվճարեր իրենց համար։ Այդ դեպքում դրա մասին պետք է հայտարարվեր Հայաստանի կառավարությանը՝ որպես նվեր։

է) Հարությունյանը հայտարարեց, որ ինքն ու Մակունցը չեն տեղեկացրել Հայաստանի գլխավոր հյուպատոսին իրենց այցի մասին: Ինչպե՞ս կարող է Հայաստանի տեղական ներկայացուցիչը տեղյակ չլինել, որ վարչապետի երկու բարձրաստիճան պաշտոնյաները քաղաքում են: Հիմա արդեն պարզ է, թե նա ինչու ներկա չի եղել նրանց հանրային հանդիպումներից որևէ մեկին…

ը) Հարությունյանը պատճառաբանեց, որ ինձ չեն հրավիրել, քանի որ «կհարամեի» նրանց հանդիպումները։ Եթե Փաշինյանն այդքան ժողովրդականություն է վայելում Լոս Անջելեսում, ապա ինչի՞ց էին նրանք վախենում։ Փաշինյանի կողմնակիցներից մեկը հաստատեց, որ նրանք գաղտնի են պահել իրենց այցը, քանի որ վախենում էին, որ իրենց հանրային հանդիպումները կխանգարվեին։

թ) Հարությունյանը սխալմամբ ոչ հայկական է անվանել իրենց հետ հարցազրույց անցկացրած հայկական հեռուստաընկերություններին՝ ARTN-ին, AMGA-ին, AABC-ին և USArmenia-ին։

ժ) Հարությունյանն իր ֆեյսբուքյան քննադատությունն ավարտեց դատարկ նախազգուշացմամբ. «Մենք որոշել ենք համակարգված ջախջախել նրա [Սասունյանի] ու նրա նմանների ստի մենաշնորհը ամերիկահայ հանրության համար»։ Այսպիսով, Հարությունյանը հրահրեց իր կույր հետևորդների փոքրիկ շրջանակին Երևանում իմ մասին գրել նողկալի մեկնաբանություններ՝ առանց իմ մասին որևէ բան իմանալու։

Իրավիճակն էլ ավելի սրվեց, երբ Գլենդելում Փաշինյանի կողմնակիցների հետ ճաշկերույթի ժամանակ հյուրերից մեկը հարցրեց Հարությունյանին՝ հայկական ազգային գաղափարախոսության նկատմամբ իշխանության  մոտեցման մասին՝ նշելով. «Դուք ոչ միայն տարածքային զիջումներ եք անում, այլև հրաժարվում եք հայկական գաղափարախոսությունից»։ Հարությունյանն անամոթաբար հայտարարեց լսարանին. «Հայկական ազգայնականությունը շատ վտանգավոր բան է։ Ձեր մտածողությունը շատ վտանգավոր է»։

Դժբախտաբար, Հարությունյանը շփոթում է ազգայնականությունը ազգայնամոլության հետ։ Ոչ մի վատ բան չկա նրանում, որ մարդիկ հպարտանում են իրենց ժողովրդով, պատմությամբ և մշակույթով։ Փաշինյանը ժողովրդին արմատախիլ է արել իր հազարամյակների պատմությունից։ Վարչապետը վարվում է այնպես, կարծես հայ ժողովուրդը գոյություն է ունեցել միայն այն պահից, երբ նա 2018 թվականին եկել է իշխանության։ Ահա թե ինչու է նա դեմ Հայաստանի պատմությանը, կրոնին, մշակույթին և ազգային սրբազան խորհրդանիշներին։ Հայ ժողովրդի նկատմամբ իր կարճատես հայացքի պատճառով Հայաստանը ոչ միայն կտրվում է իր անցյալից, այլև կորցնում է փառահեղ ապագայի իր տեսլականը։

Հայ մեծ բանաստեղծ Պարույր Սևակը գրել է ուշագրավ բանաստեղծություն՝ նկարագրելով, թե ովքեր ենք մենք՝ հայերս։ Ես առաջարկում եմ, որ Հարությունյանը կարդա այս գլուխգործոցը՝ իր հայկական ինքնությունը վերականգնելու համար։ Ահա մի հատված այդ բանաստեղծությունից.

«Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։

Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում:

Պարզապես մենք էլ պիտի ընդունենք‚

Որ մե՛նք‚ միայն մե՜նք Արարատ ունենք‚

Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սևանում‚

Երկինքը իր ճիշտ պատճենը հանում:

Պարզապես Դավիթն այստեղ է կռվել:

Պարզապես Նարեկն այստեղ է գրվել:

Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել‚

Քարից շինել ձուկ‚ և թռչուն՝ կավից…»։

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանի ուշացած ցավակցության առեղծվածը. Արմեն Աշոտյան

Հաջորդ գրառումը

Իրանը հարված է հասցրել Ադրբեջանին. ադրբեջանական զորքերը մարտական ​​պատրաստության են բերվել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Դեմքերի արտահայտությամբ և խորքային իրականությամբ. Վլադիմիր Մարտիրոսյան

05/05/2026
Նորություններ

Թրքաֆիկացման միակ ու աներկբա առաջնորդը. Ալեն Ղևոնդյան

05/05/2026
Նորություններ

Ադրբեջանցիները ուրախանում են, որ մեր երկրի դեմ ամենօրյա ռեժիմով զավթողական ծրագրեր են մշակում. Տաթևիկ Հայրապետյան

05/05/2026
Նորություններ

Բարով եք եկել Հայաստան՝ երկիր, որտեղ կա 50-ից ավելի քաղբանտարկյալ, որի զավակաները տանջվում են Բաքվի բանտերում. Մամիջանյանը՝ ԵՄ պաշտոնյաներին

05/05/2026
Հաջորդ գրառումը

Իրանը հարված է հասցրել Ադրբեջանին. ադրբեջանական զորքերը մարտական ​​պատրաստության են բերվել

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Զելենսկուն հրավիրելը թիկունքից հարված է մեզ ազգային արժանապատվությանը. Սուրենյանց

04/05/2026

Ես նախորդիվ անդրադարձել եմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի երևանյան այցի հնարավոր բացասական հետևանքներին, մասնավորապես հայ- ռուսական հարաբերությունների կտրվածքով: Բայց Ուկրաինայի...

ԿարդալDetails
Նորություններ

Ուկրաինայի մասին կամ Ինչպես Զելենսկին գողացավ Եվրոգագաթնաժողովը հայերից. Արթուր Խաչիկյան

04/05/2026

Ուզում էին Հայաստանի մասին, ստացվեց Ուկրաինայի մասին կամ Ինչպես Զելենսկին գողացավ Եվրոգագաթնաժողովը հայերից Երևանում կայացած Եվրոգագաթնաժողովը, որը պետք է բարձրացներ...

ԿարդալDetails
Նորություններ

Խորեն Լևոնյանին «Հանրային հեռուստաընկերություն»-ն աշխատանքից ազատել է, քանի որ նա հրաժարվել է ծաղրել գուսաններին, աշուղներին

04/05/2026

Դերասան, հաղորդավար Խորեն Լևոնյանը «Տետ ա տետ» հաղորդաշարի եթերում խոսել է «Հանրային հեռուստաընկերություն»-ից իրեն հեռացնելու պատճառների մասին։ «Նոր տարվա ֆիլմում,...

ԿարդալDetails
Նորություններ

Մակրոնի ասածը ստորություն է. ցինիկաբար ստում է. Հակոբ Բադալյան

04/05/2026

Եկեք անկեղծ լինենք. ութ տարի առաջ այստեղ ոչ ոք չէր գա։ Ութ տարի առաջ այս երկիրը բանակցությունների սեղանի շուրջ դիտարկվում...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական