«Ավրորայի լուսաբացը» MIRADASDOC 2023-ի «Լավագույն միջազգային ֆիլմ» մրցանակակիրն է

21

Կինոռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն խաղարկային լիամետրաժ ֆիլմը հաջողություններ է գրանցում փառատոնային շրջագայություններում՝ աշխարհին պատմելով հայկական կինոյի և հայոց ցեղասպանության խնդրի մասին:

Իսպանիայի ամենահեղինակավոր վավերագրական ֆիլմերի փառատոնում՝ MiradasDoc-ում, «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն- խաղարկային ֆիլմն արժանացել է «Լավագույն միջազգային ֆիլմ» մրցանակին։

Ժյուրին հայտարարելով ընտրությունը՝ «Ավրորայի լուսաբացը» նկարագրել է որպես «արխիվների, անիմացիաների և գեղարվեստական գրականության միջոցով պատմված համոզիչ մի պատմություն՝ քիչ հայտնի ցեղասպանության մասին, որը լույս է սփռում և իրազեկում այսօրվա քաղաքական լարվածության ու մարտահրավերների մասին»։

Ֆիլմին և նրա հաջողություններին անդրադառնում է նաև միջազգային հեղինակավոր մեդիան: Իննա Սահակյանը, լինելով ուշադրության կենտրոնում, բաց չի թողնում նաև առիթը՝ խոսելու Արցախի, Արցախի շրջափակման մասին: