Ուրբաթ, Դեկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ավարտվեց միաբանական համագումարը

12/06/2023
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ սույն թվականի հունիսի 5–11-ը՝ Արարատյան շաբաթվա տոների ընթացքում, համայն հայության հոգևոր կենտրոնում կայացավ «Սուրբ Էջմիածինը որպես առաքելություն» խորագրով միաբանական համագումար: Համաժողովին մասնակցեցին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում և կառույցներում ծառայող միաբանները (աբեղաներ, վարդապետներ, ծայրագույն վարդապետներ): Ներկա էին նաև միաբաններ Հայ Եկեղեցու Նվիրապետական Աթոռներ՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, Կ. Պոլսի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքություններից: 

Միաբան հայրերը աղոթքի համախմբությամբ մասնակցեցին տոնական շաբաթվա սուրբ պատարագներին, որոնք ամբողջացան միաբանական ուխտի Սուրբ Պատարագով և Կաթողիկե Ս. Էջմիածնի սրբազան տոնակատարությամբ:

Ժողովական օրերին բանախոսությամբ հանդես եկան Տ. Վազգեն արք. Միրզախանյանը (թեմա՝ «Նախաշավիղ Հայ Եկեղեցու սոցիալական ուսմունքի»), Տ. Արմաշ եպս. Նալբանդյանը (թեմա՝ «Հայաստանյայց Եկեղեցին միջեկեղեցական հարթակներում») և Տ. Զաքարիա ծ. վրդ. Բաղումյանը (թեմա՝ «Հայ Առաքելական Ս. Եկեղեցու քարոզչական ու հոգևոր-կրթական առաքելությունը ժամանակակից աշխարհում. տեսլականներ և մարտահրավերներ»): Թեմաների առնչությամբ տեղի ունեցան խմբային քննարկումներ: 

Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ համաժողովի մասնակից միաբան հայրերը մեկնեցին նաև Տավուշի և Գեղարքունիքի թեմերի սահմանամերձ համայնքներ՝ հովվական այցելություններ կատարելով, օրհնություն և Աստծո խոսքով մխիթարություն բաշխելով Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների, ինչպես նաև բազմազավակ ու կարիքավոր ընտանիքներին: 

Հավարտ համագումարի ընտրվեց միաբանական հաջորդ ժողովի դիվանի կազմը:  

Համագումարի ընթացքում առանձնակի մտահոգությամբ անդրադարձ եղավ Հայաստանում և Արցախում ստեղծված աղետալի իրավիճակին: Այս առնչությամբ միաբան հայրերը հանդես եկան հետևյալ հայտարարությամբ:

«Միաբանական համագումարի մասնակիցներս, առաջնորդված ազգի ու հայրենիքի առջև ծառացած լրջագույն հիմնախնդիրների դիմագրավման և հայոց անկախ պետականության զորացման հրամայականով՝ կոչ ենք ուղղում համայն մեր ժողովրդին․

– համախմբվել և ամրապնդել ազգային միաբանությունը՝ անխաթար պահելով ազգային-հոգևոր արժեքները, որոնք դարեր շարունակ սնուցել ու զորացյալ են պահել մեր ինքնությունը։ Հայոց կյանքից հեռու վանել ատելությունն ու թշնամանքը,  քաղաքական համոզումներով թելադրված անհանդուրժողության ցանկացած դրսևորում՝ ազգային կյանքի ընթացքը ամրորեն խարսխելով եղբայրսիրության ու համերաշխության հիմերի վրա։

– թոթափել հայրենիքի շուրջ ծավալվող ցավալի զարգացումների նկատմամբ անտարբերությունը և զերծ մնալ ներշնչվող անկարողության ու հարմարվողականության  մտայնություններից,

– ամուր և աներեր պահել Հայաստան-Արցախ-Սփյուռք կապը և ազգային ողջ ներուժն ի գործ դնել՝ ի խնդիր Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության, ծանր վիճակի մեջ գտնվող մեր հայրենիքի անվտանգության ապահովման։

Հորդորում ենք հայրենի իշխանություններին.

– նախանձախնդրորեն հետամուտ լինել արցախահայության՝ սեփական բնօրրանում ազատ, անկախ և անվտանգ ապրելու աստվածատուր իրավունքի իրացմանը, նաև Հայաստանի սահմանամերձ տարածքների անվտանգությանն ու անձեռնմխելիությանը:

– հրաժարվել «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրերից դուրս մղելու որոշումից և նպաստել հայրենի դպրոցներում դրա արդյունավետ դասավանդմանը։ 

Տիրավանդ սիրով հայտնում ենք մեր զորակցությունը արցախահայ մեր եղբայրներին ու քույրերին՝ քաջալերելով, հակառակ առկա մարտահրավերներին, երբեք չընկրկել դժվարությունների առջև, շարունակել պաշտպանել ու շենացնել Արցախ աշխարհը՝ զորացած հույսով ու հավատքով: 

Միակամ վճռականությամբ հայտնում ենք մեր հանձնառությունը՝ անելու կարելին հայրենիքում և սփյուռքի համայնքներում մեր ժողովրդի ներուժի համախմբման համար՝ ի նպաստ ազգային ու հայրենական կյանքը փոթորկող և հուզող խնդիրների հաղթահարման:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մեր աղոթքն ենք վերառաքում առ Բարձրյալն Աստված, որպեսզի Տերն Իր ամենախնամ Աջի հովանու ներքո պահի, պահպանի և բարձրացնի ազգս հայոց` ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ջալալ Հարությունյանը ժամանակավորապես «անմեղ է»

Հաջորդ գրառումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կալիֆորնիայի համալսարանի պատվիրակությանը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են․ խնդիրը շարունակում է մնալ միջազգային օրակարգում. Վարդան Օսկանյան

05/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինները, պատրաստված խմբերը գալու են ու շատ «խաղաղ» տեղավորվելու են Հայաստանում. Տաթևիկ Հայրապետյան

05/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատարագի ցենզուրայից մինչև պետական ողբերգություն. Վահե Հովհաննիսյան

05/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Շարունակեք լռել, տիկնայք ու պարոնայք, քանզի լռությունն անվտանգ է, հարմար ու նախընտրելի. Հայկ Դեմոյան

04/12/2025
Հաջորդ գրառումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կալիֆորնիայի համալսարանի պատվիրակությանը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական