Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հրապարակած տեղեկագրում ներկայացած են Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի՝ մայիսի 1-ի դրությամբ գործունեության մանրամասները։
«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։
Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։
Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանքցում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։ Ստեփանակերտ է առաքվել 156 տոննա մարդասիրական բեռ, որից 23 տոննան՝ «Մենք միասնական ենք» բազմազգ հիմնադրամից», – ասվում է տեղեկագրում: