«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ևս ներկա է եղել Փաշինյանի հետ կիրանցիների ու ոսկեպարցիների հանդիպմանը։
Փաշինյանն ասել է, որ նոր գծվող սահմանն անգամ խորհրդային տարիների ժամանակվա սահմանը չի լինելու, ինքն էլ չգիտե, թե ադրբեջանցիներն ինչպես են անցկացնելու այն՝ որտեղով, գյուղերի որ մասով։
Իսկ տավուշցիների անվտանգության մասին կառավարության գլուխն ընդհանրապես հույս չի տվել՝ ասելով. « Որ սահմանապահը կանգնի, կարող ա 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրը անվտանգ չլինի»։