Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Առցանց տեղեկատվական լանդշաֆտը Հայաստանում բևեռացված է, ենթարկվում է քաղաքական ճնշման. Freedom House

17/10/2024
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հեղինակավոր Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունը համացանցում. վստահության համար պայքարն առցանց տիրույթում» վերտառությամբ զեկույցը, որում անդրադարձել է նաև Հայաստանին: Մեր երկիրը դասվել է ազատ համացանց ունեցող երկրների շարքին: Այն, նախորդ տարվա համեմատ, բարելավել է դիրքերը՝ հավաքելով 74 միավոր:

Զեկույցի հեղինակները նշել են, որ դիտարկված ժամանակահատվածում (2023 հունիսի 1-ից մինչ 2024-ի մարտի 31-ը) Հայաստանում առցանց միջավայրը եղել է բաց և ընդհանուր առմամբ բարելավվել է, քանի որ կառավարությունը չի արգելափակել կայքերը կամ սոցիալական մեդիա հարթակները։ Այնուամենայնիվ, կառավարությունը կալանավորել է մարդկանց իշխանություններին քննադատող առցանց ելույթների պատճառով: Բացի այդ, անհատները հաճախ թիրախավորվել են լրտեսող ծրագրերի միջոցով:

Հաշվետու ժամանակահատվածում կայքերի կամ սոցիալական մեդիայի հարթակների արգելափակումներ չեն գրանցվել՝ ի տարբերություն լուսաբանման նախորդ ժամանակաշրջանների։

«Առցանց տեղեկատվական լանդշաֆտը Հայաստանում բևեռացված է, ենթարկվում է քաղաքական ճնշման և լի է ապատեղեկատվությամբ: Որոշ առցանց լրատվամիջոցներում լրագրողներին արգելվում է շեղվել իրենց գործատուների խմբագրական քաղաքականությունից, որոնք որոշ դեպքերում կապված են քաղաքական կուսակցությունների կամ ուժերի հետ: Վարչապետ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հակասությունների տեղիք է տվել «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիր լինելու առնչությամբ», – նշվում է հոդվածում:

Դրանում նաև ասվում է, որ անհատները երբեմն ձերբակալվում կամ կալանվում են իրենց առցանց գործունեության համար:

«Քրեական օրենսդրությունն արգելում է ռասայական, կրոնական կամ ազգային ատելություն հրահրող խոսքի տարածումը, ինչպես նաև պետական իշխանությունը զավթելու կամ սահմանադրական կարգը ուժով փոխելու կոչերը։ Այս օրենքները կիրառվում են ինչպես առցանց, այնպես էլ ոչ առցանց տիրույթներում, և որոշ իրավապաշտպաններ նախազգուշացնում են, որ դրանք կարող են օգտագործվել կառավարության ոչ բռնի քննադատներին ձերբակալելու և հետապնդելու համար», – նշում են զեկույցի հեղինակները:

Պետական իշխանությունների կողմից էլեկտրոնային հսկողությունը շարունակում է սպառնալիք մնալ ՀՀ քաղաքացիների առցանց գաղտնիության իրավունքների համար, շարունակում է Freedom House-ը։ Կազմակերպությունը մանրամասնում է, որ վերջին մի քանի տարիներին երկրում մարդկանց դեմ լրտեսող ծրագրերի օգտագործման վերաբերյալ մի քանի հաղորդումներ են եղել: Համարվում է, որ կառավարությունը տիրապետում է ՌԴ-ի մշակված հսկողության տեխնոլոգիայի, որը հայտնի է որպես Օպերատիվ հետախուզական գործունեության համակարգ: 

«Առցանց տիրույթում աշխատող լրագրողները երբեմն ենթարկվում են անօրինական ահաբեկման կամ ֆիզիկական բռնության՝ իրենց աշխատանքի հետ կապված, թեև նման հարձակումները որոշակիորեն նվազել են «թավշյա հեղափոխությունից» հետո: 2023 թվականին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 6 դեպք՝ ինչպես ոչ առցանց, այնպես էլ առցանց տիրույթներում, և 60 դեպք, երբ նրանց նկատմամբ որևէ այլ կերպ է ճնշում գործադրվել», – նշել են զեկույցի հեղինակները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գերասիմ Վարդանյանի կալանքի սահմանադրականության հարցի հետ կապված դիմումը ՍԴ-ն ուղարկել է Վենետիկի հանձնաժողով․ Փաստաբան

Հաջորդ գրառումը

ՀԱՄԱՍ-ի սպանված 3 անդամներից մեկը առաջնորդ Յահյա Սինվա՞րն է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Արամ Սարգսյանը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար և դա կանենք. Քոչարյան

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026
Նորություններ

Քպ-ի հանրահավաքով պայմանավորված՝ կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը

05/06/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՄԱՍ-ի սպանված 3 անդամներից մեկը առաջնորդ Յահյա Սինվա՞րն է

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական