Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Առաջարկվում է էլեկտրամոբիլների ներմուծման համար սահմանված ԱԱՀ արտոնությունը երկարաձգել ևս երկու տարով. «Փաստ»

30/08/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ըստ պաշտոնական տվյալների, այն է՝ 2024 թվականի հունիսի դրությամբ ճանապարհային ոստիկանության կողմից տրամադրված տեղեկատվության, հաշվառված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների մասով կան հետևյալ ցուցանիշները՝ 10 801 թեթև մարդատար, 94 բեռնատար, 1 ավտոբուս, 13 մոպեդ, 5 մոտոցիկլետ։ 2024 թվականի հունիսի դրությամբ հաշվառված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների 55 տոկոսը կազմում են մինչև 3 տարեկան տրանսպորտային միջոցները, 4-10 տարեկանները՝ 32 տոկոս, իսկ 10 տարեկանից մեծ տրանսպորտային միջոցները՝ 13 տոկոսը: 2021-2024 թվականների ընթացքում (2024թ. ապրիլի 1-ի դրությամբ) տեղադրվել և ներկայումս հանրապետության տարածքում կիրառվում է 317 լիցքավորման կայան, որոնցից 177-ը Երևանում։ Հաշվի առնելով էլեկտրամոբիլների տարածումը՝ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված ավելացված արժեքի հարկի արտոնությունը երկարաձգել ևս երկու տարով՝ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը:

Նախագծի ընդունմամբ նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու շահագործումը խթանելու, արդեն իսկ արձանագրված դրական արդյունքների շարունակականության ապահովման, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման համար:

Միևնույն ժամանակ առաջարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում նախատեսել դրույթ, ըստ որի հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 58-րդ կետով սահմանված արտոնությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցը Հայաստան ներմուծելուց հետո օրենքով նախատեսված դեպքում սահմանված ժամկետում գրանցման չներկայացնելու համար կսահմանվի տուգանք՝ հայտարարագրված արժեքի 20 տոկոսի չափով։ Նշված մոտեցումը, ըստ էկոնոմիկայի նախարարության, թույլ է տալիս արդարացի հավասարակշռություն ապահովել բոլոր անձանց միջև, սահմանելով պատասխանատվության միջոց յուրաքանչյուր անձի համար իր կողմից ստացված արտոնությանը համահավասար։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔՊ-ում ևս մեծ թվով պատգամավորներ գլխավոր դատախազի նկատմամբ ատելությամբ են լցված. «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Հիմա էլ նվագել են սովորում. «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Արամ Սարգսյանը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար և դա կանենք. Քոչարյան

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026
Նորություններ

Քպ-ի հանրահավաքով պայմանավորված՝ կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը

05/06/2026
Հաջորդ գրառումը

Հիմա էլ նվագել են սովորում. «Հրապարակ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026

Կասպից ծովում ջրի մակարդակը նվազում է, և այն մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական