Երեքշաբթի, Հունվարի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Առաջարկում եմ քիչ խոսել Արցախի, Ապրիլյան պատերազմի, Տավուշի ռազմական գործողությունների, ՀՀ անվտանգության համակարգի մասին. Արթուր Վանեցյանը՝ իշխանություններին

05/09/2020
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ես ուզում եմ, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաները, նաև ոչ իշխանական ազդեցիկ ուժերի ղեկավարները, հստակ իմանան, որ այդ բոլոր մտքերը մեր հարևան, բարեկամ և ոչ բարեկամ ու նաև թշնամի պետություններում արձանագրվում են, վերլուծվում, քննարկվում են տարբեր ծառայություններում, տարբեր աշխատասենյակներում։ Եվ նաև այդկերպ են ձևավորվում մեր պետության ընթացիկ վիճակի ու հեռանկարի մասին պատկերացումները։ Երկար ամիսներ չդադարող լայվը շատ մեծ վնաս է հասցրել մեր պետությանը, և տարբեր մակարդակի պաշտոնյաներ շարունակում են անել նույնը։

Սա զավեշտի կամ հումորի թեմա չէ. սա ազգային անվտանգությանն ուղիղ հարվածող խնդիր է։ Ես դժվար եմ գտնում բառեր՝ նկարագրելու այդ վտանգավորության չափը։ Այլ պետություններում պարտավոր չեն հասկանալ, որ այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյան, նախարարը, պատգամավորը պատահականության արդյունք են, և նրանց Հայաստանում արդեն լուրջ չեն վերաբերվում. դրսի աշխարհը նրանց ընկալում է որպես Հայաստանի Հանրապետության պաշտոնական դեմքեր։ Էլ չեմ խոսում, թե առանց հասկանալու ինչ գաղտնիքներ են հրապարակվում, ինչ հարաբերություններ են վնասվում, ինչ պրոցեսների են խանգարում կամ օգնում։

Որպես ժամանակավոր լուծում, քանի դեռ այս իշխանությունն է, առաջարկում եմ՝ քիչ խոսել Արցախի, Ապրիլյան պատերազմի, Տավուշի ռազմական գործողությունների, բանակի, ՀՀ ընդհանուր անվտանգության համակարգի, սփյուռքի մեր լոբբիստական կարողությունների և որոշ այլ թեմաների մասին։ Կրկնում եմ՝ սա ժամանակավոր լուծում է», – նշված է ԱԱԾ նախկին տնօրենի հայտարարության տեքստում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պետդուման հորդորեց ստուգել Նավալնիի մասին ձայնագրության իսկությունը

Հաջորդ գրառումը

«Հաղթանակած» նախաձեռնության հավաք Սևանում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սև լճի դիրք բարձրանալիս հայ զինվորներն անցնում են ադրբեջանական դիրքի կողքով, սակայն ադրբեջանցի զինվորականները նրանց չեն ստուգում. Սուրեն Պապիկյան

13/01/2026
Նորություններ

Զորավարժություններ նախատեսված չեն. ՀՀ պաշտպանության նախարար

13/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Թեքեյան կառույցների համաշխարհային մարմնի ստեղծմանն ընդառաջ

13/01/2026
Նորություններ

Ուխտը խախտողը կարող է ժամանակավորապես մոլորեցնել մարդկանց, բայց երբեք չի խաբի Աստծուն. Տեր Մանուկ

13/01/2026
Հաջորդ գրառումը

«Հաղթանակած» նախաձեռնության հավաք Սևանում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական