Այսօր՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ, Роспотребнадзор-ի ղեկավար Աննա Պոպովան ասել է, որ «Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումների համաձայն՝ Ռուսաստանում այս տարի կլինեն գրիպի այնպիսի վիրուսներ, որոնցից իրենք չեն պատվաստվել ո՛չ անցյալ տարի, ո՛չ էլ նախորդ տարիներին»։
«Եվ սա ևս մեկ անգամ ընդգծում է գրիպի իմունիզացիայի արդիականությունը», ասել է Պոպովան:
Նա նշել է, որ Ռուսաստանում պլանային պատվաստումները ընդգրկում են բնակչության առնվազն 95%-ը, և այդ ցուցանիշը չպետք է նվազի: