Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
«Հաշվի առնելով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ վարորդների կողմից բարձրաձայնած իրենց աշխատանքային օրենսգրքով պաշտպանվող իրավունքների առերևույթ խախտումները, ինչպես նաև աշխատանքից ազատելու գործընթացի ակնկայտ խախտումները, «Հրայր Մարուխյան» հիմնադրամի Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը, հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին և տարիներ շարունակ ծավալած գործունեությանը, իր պատրաստակամությունն է հայտնում անվճար հիմունքներով ստանձնելով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդների խախտված իրավունքների պաշտպանությունը և նրանց ներկայացուցչությունը համապատասխան ատյաններում»:
Հիշեցնենք՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի վարորդներն այսօր առավոտից գործադուլ են անում` պահանջելով, որ իրենց աշխատավարձերն ու աշխատանքային պայմանները վերանայվեն։