2020 թվականի 44-օրյա պատերազմում անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողներն այսօր կհանդիպեն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց անհետ կորած ծնողներից մեկը։
«ԱԱԾ պետը զինծառայողների ծնողներին կընդունի ժամը 15.00–ին։ Հանդիպմանը լինելու է մոտ 5 ծնող։ Ուղղակի այսօր մեր տղաների հետ կապված դատական նիստ էլ կա, ուստի չգիտեմ անձամբ կհասցնեմ գնալ հանդիպմանը, թե ոչ»,– ասել է զրուցակիցը։